Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր

Լուրեր

06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
Բոլորը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակազմի անդամները հուլիսի 7-ին չհայտարարված այց են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր` դիտարկելու այնտեղ պահվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը. այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Շրջայցի ընթացքում Պաշտպանը ծանոթացել է հաստատությունում պահվող անձանց պահման պայմաններին, նրանց բուժման ու խնամքին, իրավունքների պաշտպանության հետ կապված այլ խնդիրներին: Նա հատուկ ուշադրություն է դարձրել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հանդեպ վերաբերմունքին, նրանց ընդունելու և պահելու ռեժիմներին ու ընթացակարգերին, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության իրավունքի և մի շարք այլ իրավունքների իրացման հարցերին:

Պաշտպանն ընդգծել է պետության կողմից հատուկ ուշադրության և հոգածության անհրաժեշտությունը հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պատշաճ կերպով ապահովելու համար: Ծանոթանալով շենքային պայմաններին` Պաշտպանը մտահոգություն է հայտնել հաստատության անբարենպաստ վիճակի վերաբերյալ, որն էլ ավելի է վատթարացել 2020թ. աշնան պատերազմի հետևանքով շինության կրած վնասների պատճառով: Պաշտպանն արձանագրել է, որ Կառավարության կողմից պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացվի հոգեթմրաբանական դիսպանսերի շենքային պայմանների հիմնային բարելավում։

Շրջայցի արդյունքում Պաշտպանն արձանագրել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտը խորը և համապարփակ մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, մանավանդ, որ տվյալ խմբի անձինք ամենախոցելի անձանց շարքին են պատկանում:

Շրջայցի և տնօրինության հետ քննարկման արդյունքում վերհանված խնդիրների լուծման նպատակով, իր լիազորությունների շրջանակներում Պաշտպանը համապատասխան առաջարկներ է ներկայացնելու պետական լիազոր մարմիններին: