Դատական համակարգից դիմադրություն չեմ տեսնում. Ռուստամ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

Երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում, և կա բարձր հանրային վստահություն դատական ակտերի նկատմամբ։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով դատավորների թվակազմի ավելացմանն ու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հույս ունեն՝ համալրումներով կստանան երազանքների դատական համակարգը։

Նրա խոսքով՝ ՔՊ նախընտրական ծրագրում դատաիրավական համակարգի բարեփոխումների բոլոր ուղղությունները նշված են՝ հնարավոր սահմանադրական փոփոխություններից մինչև կոնկրետ նախաձեռնություններ, որոնք արդեն կան՝ մասնագիտացված դատարանների ստեղծում, հակակոռուպցիոն դատարանի փաթեթ։

Հարցին՝ խախտումներով աշխատած դատավորները ե՞րբ են հեռանալու, ինչպես նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, Բադասյանն արձագանքեց՝ կարգապահական վարույթները հասանելի են։

Նրա խոսքով՝ կան բազմաթիվ հարուցված կարգապահական վարույթներ, դատաիրավական բարեփոխումներն ընթանում են։

«Համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու, դատավոր դառնալու փակ շղթան պետք է կոտրվի, դատական համակարգում նոր դատավորներ պետք է հայտնվեն։ Փակ շղթան կոտրելով՝ մենք պետք է ապահովենք նոր մարդկանց մուտքը»,- ընդգծեց Բադասյանը։

Անդրադառնալով հարցին՝ դատական համակարգի կողմից ներքին դիմադրություն կա՞, Բադասյանը պատասխանեց․ «Ես այս պահին որևէ ներքին դիմադրություն չեմ տեսնում և դրա պոտենցիալը չեմ տեսնում։ Կոշտ գործելը պետք է իմաստ ունենա, այն դեպքում, երբ օրենքը թույլ է տալիս կոշտ գործել, պետք է կոշտ գործել՝ նպատակին հասնելու համար, բայց դա ինքնանպատակ չէ»,- ասաց Բադասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: