Արթուր Դավթյանը Իտալիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է կոնկրետ քրեական գործերով ներկայացված քննչական պահանջների կատարման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունները

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների միջազգային համաժողովի շրջանակում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր երկկողմ հանդիպում է ունեցել Իտալիայի գլխավոր դատախազ Ջիովաննի Սալվիի հետ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև քրեական գործերով իրավական օգնության բնագավառում գործընկերային հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է, որ Հայաստանը և Իտալիան ստորագրել են մեծ թվով միջազգային պայմանագրեր Եվրոպայի Խորհրդի և ՄԱԿ-ի շրջանակում, որոնք լայն հնարավորություններ են ընձեռում քրեական գործերով իրավական փոխօգնության ցուցաբերման բնագավառում, իսկ փաստաթղթերի փոխանցման արդյունավետորեն գործող դիվանագիտական, Ինտերպոլի հաղորդակցման ուղիները հնարավորություն են տալիս ժամանակին կապ հաստատել երկու պետությունների կենտրոնական մարմինների միջև և տրամադրել փոխադարձ օգնություն։

Երկուստեք կարևորվել է այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի տարածման հետ կապված սահմանափակումները մեծ ազդեցություն չեն ունեցել միջազգային գործակցության շրջանակում, քանի որ վիրտուալ հաղորդակցության միջոցների կիրառումը թույլ է տվել խուսափել համապատասխան միջոցառումների ավելորդ ձգձգումներից, իրավական փոխօգնության շրջանակում՝ նաև քրեական գործերի քննության ժամկետների երկարաձգումներից:

Քննարկվել են նաև կոնկրետ քրեական գործերով ներկայացված քննչական պահանջների կատարման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունները: