Գերիների անձնական տվյալների հրապարակմամբ նրանց դնում ենք խոցելի վիճակի մեջ․ Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մեր կառավարությունը ներսում պիտի ունենա համակարգված քաղաքականություն գերիների հարցով: Այս մասին «Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով առցանց քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ պետք է այնպիսի պետական քաղաքականություն մշակել, որ ներքին հարցերը չխոչընդոտեն արտաքին դաշտում իրականացվող գործողություններին:

Թաթոյանը փաստեց, որ Ադրբեջանում մանրադիտակով հետևում են, թե ինչ է կատարվում մեր հասարակությունում և դա շատ դեպքերում որպես ապացույց են օգտագործում:

«Քաղաքականությունը պետք է լինի այն, որ օգտագործվի տեղեկատվությունը ի նպաստ նրան, որ հետագայում մեր մյուս գերիներին ավելի հեշտ վերադարձնենք, ոչ թե եկածներին էլ խոցելի դարձնենք: Գերիների անձնական տվյալների հրապարակմամբ՝ նրանց դնում ենք խոցելի վիճակի մեջ»,-ընդգծեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարությունն ի սկզբանե արհեստական է. «Դրանք շղարշ են միջազգային հանրության համար՝ որպես արդարացում ձգձգումների համար, որպեսզի իրենք հասցնեն քաղաքական, ռազմական օգուտներ ստանալ»,- նշեց Թաթոյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակն է այդ մարդասիրական հարցերը դարձնել քաղաքական սակարկման առարկա:

Մանրամասները՝ տեսանյութում: