Երևան-Գյումրի մայրուղին դարձյալ փակ է․ բողոքի ակցիա Շիրակի մարզում

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի մի քանի համայնքների՝ Ազատան, Բենիամին, Գետք գյուղերի բնակիչները քիչ առաջ կրկին փակել են Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ պահանջելով կամ լուծել ոռոգման ջրի հարցը, կամ փոխհատուցում հատկացնել։

Նրանք նույն պահանջով բողոքի ակցիա էին անցկացրել նաև նախորդ շաբաթ։

«Անցած շաբաթ էլ ոտքի էինք ելել, խոստումները չկատարեցին՝ ջուր չկա, այսօր Ազատան վայրկյանում ընդամենը 200 լիտր ջուր է մտնում, այն դեպքում երբ 1,2-1,5 խորանարդ մետրն է բավարար այս պիկ սեզոնին, որպեսզի բաշխեն ժողովրդին, ծայրամասերում էլ ջուր հասնի»,- ասաց բողոքավորներից մեկը։

Նրանք չեն պատկերացնում, թե ինչ ձևով է լուծվելու այս հարցը, երբ կարտոֆիլի ցանքատարածությունների մեծ մասն արդեն չորացել է։

«Հիմա Մանթաշի ջրամբարից ջուր են բացել, որպեսզի Բենիամինն ու Ազատանի ծայրամասը ջրով ապահովեն, մանթաշցիներն են ոտքի ելել, իրենց մոտ էլ նորմալ ջուր չկա։ Չես մեղադրի մարդկանց, Մանթաշի ջրամբարը նաև խմելու նպատակով է ծառայում, մարդիկ էլ մտավախություն ունեն, որ եթե ոռոգման նպատակով մեզ հատկացվի, խմելու ջուրն էլ կպակասի, եթե խմելու ջուր էլ չունեցան, ի՞նչ պիտի լինի»,- ասում են բողոքավորները։

Ցուցարար գյուղացիների փոխանցմամբ, Կառնուտի ջրամբարից ներքև գտնվող գյուղերի վարչական ղեկավարները պատրաստվում էին վաղը Երևանում հանդիպել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ, սակայն մարզպետարանից նրանց փոխանցել են, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ինքը վաղը կգա Շիրակի մարզ ու կփորձի խնդիրը լուծել։

Արմիկ Մովսիսյան