Գյումրու փողոցներից մեկում հայտնաբերված նորածնի վիճակը բավարար է․ մորը դեռ չեն գտել

Լուրեր

05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու «Ավզնոց» թաղամասի առանձնատներից մեկի դարպասների տակ շաբաթ օրը՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում հայտնաբերված նորածին տղայի մայրը դեռ չի հայտնաբերվել, ոստիկանների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին Շիրակի մարզի դատախազությունից։ Իսկ Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից, որտեղ բուժվում է փոքրիկը, հայտնեցին, որ երեխայի վիճակը գնահատվում է բավարար։ Հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ նրան սկսել են կերակրել արհեստական կաթի խառնուրդով։

Հիվանդանոց տեղափոխելիս՝ երեխայի պորտալարը կտրված չի եղել, մեր զրուցակիցն ասաց, որ պորտալարից վարակ է անցել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում, երեխան ստանում է համապատասխան բուժում։

«Երեխան 4-5 ժամ եղել էր դրսում՝ սառած վիճակում, բարակ սավանով փաթաթված, կեղտոտ, փոշոտ, խոտի մնացորդներ կային նրա վրա։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ ոչ մաքուր պայմաններում է մայրը ծննդաբերել, հավանաբար՝ դաշտային պայմաններում»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը։ Ըստ նրա՝ երեխայի ապագայի հետ կապված հարցերն առայժ մշուշոտ են։

Հիշեցնենք, որ նորածնին պատահաբար նկատել էր Գյումրու Շահումյան փողոցով անցնող մի բուժաշխատող։ Նա անմիջապես ահազանգել էր թե՛ ոստիկանություն, թե՛ շտապբուժօգնություն, որից հետո փոքրիկին տեղափոխել էին Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Արմիկ Մովսիսյան