Որոտանի և Կարմրաքար-Կապան ճանապարհահատվածներում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում
Տնտեսություն
03.07.2021 | 16:14ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Որոտան բնակավայրի և Կարմրաքար-Կապան ճանապարհահատվածներում։
«Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Մ-2 միջպետական ավտոճանապարհի այլ հատվածներում նույնպես իրականացվում են նորոգման աշխատանքներ, որոշ հատվածներում նորոգումը կմեկնարկի առաջիկայում»,- նշել է Պապիկյանը։