Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների կենսաթոշակառուները և նպաստառուները հուլիսին իրենց գումարները կստանան անկանխիկ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների այն շահառուները, որոնց 75 տարին չի լրացել կամ չեն հանդիսանում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ և հունիս ամսվա գումարը ստացել են կանխիկ եղանակով, հուլիս ամսին իրենց գումարները կստանան անկանխիկ եղանակով։

«Այն շահառուները, ովքեր պայմանագիր չեն կնքել ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի հետ և ցանկանում են տեղեկություն ստանալ իրենց կենսաթոշակը կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը վճարող կազմակերպության վերաբերյալ կարող են այցելել www.online.ssa.am կայք։ Վճարող կազմակերպությունն իրենց փոխարեն ընտրվել է ինքնաշխատ համակարգի միջոցով։

«Վճարման եղանակի և վճարող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն» բաժնում լրացնել ստացողի անձնագրի կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը:

«Որոնել» ստեղնը սեղմելուց հետո էկրանին հայտնվում է վճարող կազմակերպության տվյալը, որտեղ ուղարկվել է շահառուի 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակը: Նշվում է տեսակը․ կենսաթոշակ և այլ վճարատեսակները՝ կենսաթոշակ, իսկ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ խնամք:

Եթե կենսաթոշակը (նպաստը) ստանում է կենսաթոշակառուի (նպաստառուի) օրինական ներկայացուցիչը՝ խնամակալը կամ ծնողը, ապա որոնման համար անհրաժեշտ է մուտքագրել խնամակալի կամ ծնողի տվյալները:

Ծանոթություն. Կենսաթոշակառուն կամ նպաստառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ծառայության ցանկացած տարածքային բաժին և փոխել վճարող կազմակերպությունը (ընտրել այլ կազմակերպություն)։ Դիմելու ամսվա հաջորդ ամսվանից գումարը կվճարվի կենսաթոշակառուի կամ նպաստառուի ընտրած կազմակերպության միջոցով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։