ՀԿԵ-ն քննարկում է հայկական տուրիստական ընկերությունների հետ համագործակցության զարգացման հնարավորությունները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 2-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում տեղի է ունեցել ընկերության և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկաթուղային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները. հայտնում են ՀԿԵ-ից:

«Առարկայական քննարկման ընթացքում ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հյուրերին ներկայացրեց երկաթուղու տուրիստական ներուժը, Գյումրիի երկաթուղային հանգույցի զարգացման ընթացիկ կամ նախատեսվող ծրագրերը, Վրացական երկաթուղու հետ համատեղ զբոսաշրջային հնարավորությունները:

Տուրօպերատորների կողմից առաջադրված հիմնական խնդիրները վերաբերում են առանցքային երկաթուղային կայարանների հիման վրա տրանսպորտային հանգույցների զարգացմանը: Մասնավորապես, քննարկվել են Գյումրու երկաթուղային կայարանի՝ որպես տրանսպորտային հանգույցի, զարգացման հնարավորությունները, կայարանի կապը Գյումրիի օդանավակայանի հետ, «մեկ տոմսի» գաղափարը, տուրօպերատորների կողմից ՀԿԵ-ի և նույնիսկ Վրացական երկաթուղու տոմսերի վաճառքի հնարավորությունը, «անիվների վրա» զբոսաշրջության զարգացումը:

«Ընկերությունը լուրջ է վերաբերվում ուղևորափոխադրումների զարգացման հեռանկարներին: Դրա մասին է վկայում միջազգային գնացքների ամբողջական նորացումը, ինչպես նաև 2017 թվականին սկսված ներքին փոխադրումների համար նախատեսված շարժակազմի արդիականացումը: Այս ամիս Հայաստան են բերվելու ևս երկու նոր էլեկտրագնացքներ, որոնք համալրելու են Երևանի և Գյումրիի միջև գործող նոր էքսպրես էլեկտրագնացքների շարքը: Արդեն այսօր Գյումրիի զբոսաշրջային ուղղությունը բավականին պահանջված է Հայաստանի քաղաքացիների և հյուրերի կողմից: Այս առումով մեր առջև խնդիր է դրված դիվերսիֆիկացնել և բարելավել երկաթուղու կողմից մատուցվող ծառայությունների որակը», – նշեց Ա. Մելնիկովը:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների բոլոր առաջարկները կքննարկվեն ՀԿԵ ղեկավարության կողմից և կտրվեն լուծումներ` հաշվի առնելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետությունը, որակը և բազմազանությունը:

Երկաթուղու ղեկավարների հանդիպումները տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների հետ շարունակական բնույն կունենան»,- ասված է հաղորդագրությունում: