Բաքվում տեղի է ունենում 14 շիրակցի գերիների կեղծ քրգործով հերթական դատական նիստը

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է շիրակցի 14 գերիների շինծու քրեական գործով դատական նիստը։ Այն ընթանում է դատավոր Անգամ Հաջիևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպասվում է, որ նիստի ընթացքում վկաներն են հարցաքննվելու, ինչպես նաև կատարվելու է գործին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրում։

Հայ ռազմագերիներն են՝ Հրաչյա Ավագյանը, Գեղամ Սերոբյանը, Արմեն Բագասյանը, Գոռ Գասպարյանը, Կամո Սեֆիլյանը, Վոլոդյա Հակոբյանը, Գևորգ Ասատրյանը, Սիսակ Ենգոյանը, Ալբերտ Պետրոսյանը, Ռոմիկ Սեդրակյանը, Արամ Մինասյանը, Մկրտիչ Մինասյանը, Էդգար Մաթեսյանը, Յուրի Կարապետյանը։

Բաքուն հայ գերիներին մեղադրում է ահաբեկչության ու այլ հանցագործությունների կատարման մեջ։

Զուգահեռաբար, ընթանում է ևս 13 շիրակցի գերիների շինծու գործով դատական նիստը։

Նշենք, որ 14 գերիների շինծու քրգործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հունիսի 16-ին, երկրորդը՝ հունիսի 25-ին։ Այս նիստում դատավոր Հաջիևը հայտարարել էր, որ եթե նրանց առաջադրված մեղադրանքը հաստատվի, ապա հայ ռազմագերիները կարող են դատապարտվել 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման։ Նախորդ նիստը տեղի էր ունեցել հունիսի 29-ին։
Հավելենք, որ Բաքուն նախ շինծու քրեական գործ էր հարուցել 14 շիրակցի գերիների, ապա՝ ևս 13-ի նկատմամբ։ Այնուհետև Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ ևս 26 շիրակցի ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտել ու գործերն ուղարկել են դատարան։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ 9 շիրակցիներ արդեն վերադարձել են,մյուսների նկատմամբ Բաքուն կեղծ քրեական գործեր է հարուցել։

Էմմա Չոբանյան