ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրակաշառքի վերաբերյալ առաջին քրգործն ուղարկվել է դատարան

Լուրեր

08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արդեն տեղեկացվել է Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակչուհու կողմից 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում՝ հունիսի 18-ին, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինիքի օգտին քվերարկելու նպատակով իր երկու համագյուղացի ընտրողներին որպես ընտրակաշառք տարբեր չափի գումարներ առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվելու վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հարկ եմ համարում հավելել, որ քրեական գործը, ըստ մեղադրանքի՝ մեկ անձի, հաստատված մեղադրական եզրակացությամբ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու նպատակով։

Հավելեմ նաև, որ հաշվի առնելով, որ ընտրակաշառքի առաջարկությունն ընդունած անձը խոստովանել էր կատարվածը, աջակցել հանցագործության բացահայտմանը, դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել գործուն զղջալու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Ի դեպ, սա 2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների շրջանակում կատարված առերևույթ ընտրակաշառքի վերաբերյալ դատարան ուղարկված առաջին քրեական գործն է»,- տեղեկացրել է Աբրահամյանը: