Ինչո՞վ են պայմանավորված անոմալ շոգերը․ պարզաբանում է Գագիկ Սուրենյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

«Հունիսի 23-25-ը Արարատյան դաշտում և Երևանում ունեցանք մինչև 41.2 աստիճան տաքություն, որը մոտ 2 աստիճանով գերազանցեց 1998 թվականին դիտված պատմական ռեկորդը՝ 39.4 աստիճանը»,- ասուլիսի ժամանակ հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Սովորաբար ամառային սեզոնին Հայաստանի եղանակակլիմայական պայմանները ձևավորում են արևադարձային լայնություններից, հարավից, մասնավորապես՝ Իրաքից և Իրանից ներթափանցող տաք հոսանքները, որոնց բուռն ներհոսքն, ըստ օրինաչափության, սկսվում է հուլիսից, բայց այս տարի դրանք սկսել են Հայաստան ներթափանցել հունիսի առաջին տանսօրյակից, իսկ հունիսի 15-ից հետո այդ պրոցեսն ավելի է սրվել:

Ունեցանք այնպիսի իրավիճակ, որ հունիսի 15-ից 29-ը ընկած ժամանակահատվածում՝ գրեթե բոլոր օրերին, հանրապետության մի շարք շրջաններում, Արարատյան Դաշտում և Երևանում առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները»,- նշեց սուրենյանը՝ հավելելով, որ այս տարվա հունիսը օդերևութաբանության պատմության մեջ դարձավ և՛ միջին ջերմաստիճանով, և՛ շոգերի տևողությամբ, և՛ առավելագույն ցուցանիշներով  ամենատաքը:

Գագիկ Սուրենյանը նաև նշեց,  որ այս երևույթը գիտնականներն կապում են Խաղաղ օվկիանոսի Բրազիլիայի և Արգենտինայի հատվածներում Էլմինիո և Լամինիո ծովային հոսանքների հետ, Լամինիո սառը հոսանքն է, որի թուլացումը բերում է օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացման, որն ամնիջականորեն ազդում է Երկրագնդի տարբեր հատվածների եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա:

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալիխոսքով՝ Գեղարքունիքի մարզի Մասրիկի հատվածում, Արարատյան դաշտի Արտաշատ-Ուրցաձոր հատվածում և Երևանի առանձին հատվածներում ամբողջ հունիս ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել, իսկ Լոռի, Շիրակ հատվածում տեղացել է տեղումների ամսական նորմի 30-40%-ը:

Մանրամասները՝ տեսանյութում: