ԱԺ-ն հաստատեց 2020 թվականի պետական բյուջեի կատարողականը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում հաստատեց 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Նախագիծն ընդունվեց 72 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նախորդ օրը ԱԺ նիստում պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, մասնավորապես, ներկայացրել էր որոշ թվային ցուցանիշներ:

Ջանջուղազյանը հիշեցրեց, որ 2020-ին պետբյուջեն հաստատվել էր՝ հիմք ընդունելով 2019-ի լավատեսական արձանագրումները, սակայն համավարակը և պատերազմը փոխել են տնտեսական զարգացումների նկատմամբ սպասումները:

Հակաճգնաժամային միջոցառումների բյուջեն նախանշվել է մոտ 215 մլրդ դրամ գումարի չափով, սակայն ամբողջը չի օգտագործվել:

Տնտեսական անկումը թարմացված տվյալներով կազմել է 7.4 տոկոս: Միջին գնաճը գտնվել է կառավարելի միջակայքում, կազմել 1.2 տոկոս:

Անդրադառնալով ծրագրային ցուցանիշներին՝ նա ասաց, որ եկամուտների մակարդակը փոփոխությունների արդյունքում ճշտվել է շուրջ 141 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրլն 563 մլրդ դրամ՝ ի սկզբանե ծրագրված 1 տրլն 695 մլրդ դրամի փոխարեն: Ծախսերը ոչ միայն չեն նվազել, այլ նաև աճել են՝ 1 տրլն 989 մլրդ դրամ, դեֆիցիտը նույնպես աճել է:

Պետական պարտքը կազմել է շուրջ 7 մլրդ 969 մլն դոլար, որի շրջանակում կառավարության պարտքը եղել է 7 մլրդ 509 մլն դոլար: