Հանցավոր խումբ է բացահայտվել. 5 անդամի մեղադրանք է առաջադրվել, ևս 1-ը հետախուզվում է. ՔԿ

Լուրեր

12.12.2025 | 20:00
ՌԴ-ն հարվածելու է մեզ, ուզում է իր մասը դառնանք․ հոգեխանգարմունք է ասել՝ եթե չջղայնացնենք, չի վնասի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2025 | 19:56
Բնակիչները ներխուժել են ջրաղբյուրի տարածք, մի շարք հասցեներում ջրամատակարարումը դադարեցվել է․ «Վեոլիա Ջուրը» ահազանգում է
12.12.2025 | 19:45
Նոր մեղադրանք՝ Լյովա Սարգսյանին․ ինչ գործով է անցնում երրորդ նախագահի կրտսեր եղբայրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.12.2025 | 19:30
Դատավոր Դավիթ Հարությունյանի գործը նորից կքննվի ԲԴԽ-ում. խորհուրդը վերացրել է նրա լիազորությունները դադարեցնելու որոշումը
12.12.2025 | 19:15
Միհրան Հակոբյանի վրա հարձակման գործով 4 անձ է ձերբակալվել․ ՆԳՆ
12.12.2025 | 19:00
Փաշինյանը «դավադիտ» արեց միջազգային հանրությանը՝ ասաց չեմ բանակցելու Արցախի հարցով․ 44-օրյայում չսանձեցին Ադրբեջանին․ Արմեն Աշոտյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2025 | 18:55
Առաջարկվում է Վազգեն Սարգսյանի փողոցում տեղադրել Մհեր Մկրտչյանի արձանը
12.12.2025 | 18:48
Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ, այն պահանջում է շարունակական ջանքեր․ ՀՀ նախագահ
12.12.2025 | 18:37
Զելենսկին այցելել է Կուպյանսկ, որի գրավման մասին նոյեմբերի վերջին զեկուցվել էր Պուտինին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2025 | 18:26
ՀՀ դեսպանը բարձր է գնահատել Ավստրիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին
12.12.2025 | 18:19
Երևանի դպրոցների մեծ մասում արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը
12.12.2025 | 18:09
Շառա Բուլետի արձագանքն Արման Ծառուկյանի հետ մենամարտին
12.12.2025 | 18:02
Պոլիկլինիկաներում աշխատավարձերը կբարձրանան // Առաջիկա օրերին քամու ուժգնացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
12.12.2025 | 17:50
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է, որ Կասպից ծովում հարձակվել է զենք տեղափոխող ռուսական 2 նավի վրա
12.12.2025 | 17:35
Թուրքական առաջատար պաշտպանական ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել Ադրբեջանում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խարդախության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հինգ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2019թ. օգոստոսից 2020թ. հունիս ամիսների ընթացքում մի խումբ անձինք, միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության են եկել՝ խարդախությամբ հափշտակություններ կատարելու շուրջ:

Խմբի անդամները, իրենց մտադրությունն իրագործելու համար, թաքցնելով դրանց հանցավոր բնույթը և իրական նպատակները, դիմել են համակարգչային ծառայություններ մատուցող անձին և վերջինիս միջոցով «Facebook.com» կայքում գրանցված էջերի օգտագործմամբ տարածել շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ, որոնցում իբրև վարկային ծառայություններ մատուցող ընկերություններ նշվել են ֆինանսական կամ վարկային կազմակերպություններ չհանդիսացող և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում չգրանցված վարկային ընկերություններ:

Հայտարարությունների հիման վրա իրենց դիմած և վարկեր ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիներին հրավիրելով Երևան քաղաքի տարբեր հասցեներում նախապես վարձակալված գրասենյակային տարածքներ՝ ներկայացրել են, թե, իբր 30-35 տոկոս միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից նրանց անվամբ վարկային գումարների ստացումը կամ անուղղակի, այն է՝ դիմողի անվամբ ապառիկ եղանակով կենցաղային տեխնիկա և բջջային հեռախոսներ ձեռք բերելու, դրանք վաճառելու և ստացված գումարը տրամադրելու եղանակով ստացումը:

Այնուհետև, չարաշահելով իրենց դիմած քաղաքացիների վստահությունը, նրանց ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային և առևտրային կազմակերպություններ, խաբեությամբ վերցրել նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները՝ ներկայացնելով, թե, իբր, անհրաժեշտ է ստացված գումարները մուտքագրել գրասենյակ, կատարել վերջնահաշվարկներ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները, սակայն ստացված գույքը և գումարները հափշտակել են:

Քննությամբ պարզվել է նաև, որ խմբի անդամներն իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ընթացքում օգտագործել են խաբեության և վստահությունը չարաշահելու այլ եղանակներ ևս:

Մասնավորապես՝ իրենց դիմած քաղաքացիներից պարզելով վերջիններիս անձնական տվյալները՝ նրանց անվամբ վճարային համակարգում գրանցել են հաշիվներ, որոնց միջոցով վարկային ընկերությունից առցանց եղանակով ստացել են վարկային գումարներ, սակայն գումարները նրանց չեն տրամադրել, այլ հասանելիություն ունենալով նրանց անվամբ գրանցված վճարային համակարգի հաշիվներին, վարկային գումարները փոխանցումների միջոցով կանխիկացրել և հափշտակել են:

Բացի այդ, վարկային գումարներ ստացած քաղաքացիներին հայտնել են, թե, իբր, հետագայում նրանց անվամբ ավելի մեծ չափերով վարկային գումարներ են տրամադրելու և չարաշահելով նրանց վստահությունը՝ խաբեությամբ ստացել են նաև խոստացված գումարների համար հաշվարկված միջնորդավճարները, սակայն վերջիններիս այլ գումարներ չեն տրամադրվել:

Մեկ այլ դեպքում վարկեր ստացած քաղաքացիներից խաբեությամբ վերցրել են որոշակի գումարներ՝ հայտնելով, թե, իբր, դրանց միջոցով հետագայում պետք է կատարեն տոկոսագումարների մարումներ, սակայն մարումներ չեն կատարել, իսկ վերցրած գումարները հափշտակել են:

Իրենց հանցավոր գործունեության արդյունքում հափշտակված գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները խմբի անդամները հանձնել են խմբի ղեկավարին և որպես աշխատավարձ՝ ստացել որոշակի գումարներ:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած 28 անձանցից խարդախությամբ հափշտակվել է 17մլն. ՀՀ դրամ գումար:

Խմբի անդամներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ևս երեքին՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նշված հինգ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հանցավոր խմբի ղեկավարը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած այլ անձանց, ինչպես նաև՝ խմբի հնարավոր այլ անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:

Քաղաքացիներին հորդորում ենք՝

վարկ ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիները դիմեն բացառապես բանկերին կամ Կենտրոնական Բանկի կողմից լիցենզավորված վարկային կազմակերպություններին և զերծ մնան համացանցում վարկեր տրամադրելու առաջարկով հանդես եկող օգտատերերից:
որևէ դեպքում իրենց անձնական տվյալները, այդ թվում՝ էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը կամ բանկային քարտերի վավերապայմանները, առավել ևս համացանցում, չտրամադրեն որևէ մեկի: