Նիկոլն ամեն ինչ էլ կլուծի. մարտունեցիները` սահմանային խնդրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
Բոլորը

44-օրյա պատերազմի հետևանքով Գեղարքունիքի մարզը դարձել է Ադրբեջանին սահմանակից: Factor.am-ը մարտունեցիներից հետաքրքրվեց, թե ինչպես են պատկերացնում սահմանային խնդրի լուծումը:

«Այդ խնդրը պետք է ղեկավարները լուծեն, սովորական շարքային քաղաքացիների ասելով չի, վերևները ոնց կորոշեն, իրենց գործն է»-նշեց մարտունեցիներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ իր պատկերացմամբ՝ խաղաղապահ զորքեր պետք է տեղակայվեն մեր սահմանները պահպանելու համար:

Քաղաքացիների մի մասը կարծում է, որ թույլ ղեկավարություն ունենք, որը չի կարող սահմանային հարցերին լուծում տալ:

«Ներկա դրությամբ մենք կախված ենք հզոր գերտերություններից՝ մի կողմից Իրանն է, մի կողմից՝ Թուրքիան, մյուս կողմից՝ Ռուսաստանը և բոլորը իրենց միջնորդությունը կանեն, ու հարցը չի լուծվի»,-այս կարծիքը հայտնեց տարեց քաղաքացին:

Մարտունեցիների մեծ մասը լավատես է՝ ընտրություններից հետո խնդիրները կհաղթահարվեն: «Եթե Նիկոլն է, Նիկոլն ամեն հարց էլ կլուծի: Չգիտեմ ադրբեջանցիները ոնց են հեռանալու, բայց վերջը լավ է լինելու»,-ընդգծեց մարտունեցի տարեց կինը:

Մանրամասները՝ տեսանյութում: