Կեղծ տեղեկություն՝ երեխայի հայրության վերաբերյալ. ՔԿ-ն երեխայի վաճառքի դեպք է բացահայտել

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Եղվարդ քաղաքի 45-ամյա բնակչի և Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչուհու կողմից վերջինիս նորածին երեխայի հայրության վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչուհին, լինելով հղի, ելնելով սոցիալական, ընտանեկան և ֆինանսական պայմաններից, որոշել է ծննդաբերությունից հետո հրաժարվել երեխայի նկատմամբ իրավունքներից՝ նրան թողնելով պետության հոգածությանը: Կնոջ գործատուն, տեղեկանալով այս որոշման մասին, միաժամանակ տեղյակ լինելով, որ իր ծանոթները երկար տարիների չեն կարողանում երեխա ունենալ, 19-ամյա կնոջն առաջարկել է պետության հոգածությանը թողնելու փոխարեն երեխային փոխանցել իր ծանոթներին, ինչին կինը համաձայնել է:

Երեխայի ծննդյան հաջորդ օրը՝ 2020թ. նոյեմբերի 24-ին, երեխայի խնամքը ստանձնողին՝ 45-ամյա տղամարդուն հանձնելու նպատակով վերջինս և 19-ամյա կինը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Եղվարդի տարածքային ստորաբաժանում են ներկայացրել «Ծնողների համատեղ, միակողմանի կամ դատարանի վճռի հիման վրա երեխայի հայրության որոշման մասին» դիմումը և նախազգուշացված լինելով նշված մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության մասին, ինչպես նաև հստակ իմանալով, որ 45-ամյա տղամարդը չի հանդիսանում նշված երեխայի կենսաբանական հայրը՝ հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն այն մասին, թե իբր վերջինս հանդիսանում է երեխայի կենսաբանական հայրը: Դիմումի հիման վրա՝ նույն օրը 45-ամյա տղամարդը երեխայի նկատմամբ ձեռք է բերել հայրության իրավունք և ստացել է բովանդակությամբ կեղծ, հայրությունը ճանաչելու մասին, ինչպես նաև երեխայի ծննդյան պետական վկայականները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: