Խափանման միջոցի նոր տեսակ կկիրառվի՝ տնային կալանք. ԱԺ-ն ընդունեց քրեական դատավարության օրենսգիրքը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ նիստում այն ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ նախատեսված սկզբունքային նորամուծությունները պետք է էապես բարելավեն ու կատարելագործեն քրեակատարողական գործող համակարգը՝ ապահովելով քրեական արդարադատության արդյունավետության բարձրացումը:

Ընդլայնվել է խափանման միջոցների շրջանակը: Հովհաննիսյանը, ներկայացնելով նախատեսվող փոփոխությունները, նշեց, որ նախատեսվում է կիրառել խափանման միջոցների այնպիսի նոր տեսակներ, ինչպիսիք են տնային կալանքը և վարչական հսկողությունը: «Նախագծով նախատեսվում է վերացնել քրեական գործի հարուցման փուլը, այն ներառել նախաքննության՝ որպես մինչդատական վարույթի իրականացման միակ ձևի բովանդակության մեջ: Նախատեսվում է վերացնել հետաքննությունը՝ որպես վարույթի ինքնուրույն փուլ: Նախագծով հստակեցվել են հարկադրանքի միջոցների՝ ներառյալ ձերբակալման, կալանքի կիրառման նպատակները, հիմքերը և ընթացակարգերը»,- ասաց փոխնախարարը:

Վերանայվել են ձերբակալման տեսակները, որպես ձերբակալման առանձին տեսակ նախատեսվել է ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալումը: Հնարավորինս ընդլայնվել է խափանման միջոցների շրջանակը:

«Նախատեսվել են խափանման միջոցների այնպիսի նոր տեսակներ, ինչպիսիք են տնային կալանքը և վարչական հսկողությունը: Հնարավորինս հստակեցվել են խափանման միջոցների կիրառման պայմանները և ընթացակարգերը՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու չհիմնավորված դեպքերը բացառելու համար»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա նաև հավելեց, որ ներդրվելու է մեղադրյալի բացակայությամբ հեռակա վարույթի ինստիտուտը: