Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է մինչև 2021 թ. մայիսի 31-ի հաշվետվությունը

Լուրեր

03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է 2020 թ. և 2021 թ. մինչև մայիսի 31-ի հաշվետվությունը։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման օրվանից անխոնջ իրականացրել է իր առաքելությունը` կայուն և հավասար հատուցումներ տրամադրելով մարտական գործողությունների արդյունքում զոհված, անհետ կորած զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ձեռք բերած զինծառայողներին:

Հաշվետվողականությունն ու թափանցիկությունը հիմնադրամի ստեղծման օրից եղել են առաջնահերթ արժեքներ: Այդ իսկ պատճառով հրապարակում ենք 2020 թվականի ամբողջական հաշվետվությունը և 2021 թվականի հաշվետվությունը` ներառյալ մայիսի 31-ը:

Տեղեկացնում ենք, որ հունիսի 23-ին տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ (խորհրդի կազմին ծանոթացե՛ք՝ սեղմելով այստեղ), որի ընթացքում հաստատվել են տնօրենի հաշվետվությունը, անկախ աուդիտորական ընկերության եզրակացությունը և ֆինանսական հաշվետվությունը, հիմնադրամի գործունեությունը կարգավորող մի շարք ներքին իրավական ակտեր։

Իրականացված նիստի օրակարգին և քննարկված բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել պարտադիր վճարներ իրականացնող մեր բոլոր հայրենակիցներին, նվիրաբերություն կատարող մեր բոլոր աջակիցներին, այս ընթացքում մեզ օգնող բոլոր անհատներին ու կազմակերպություններին։ Վստահ եմ՝ Հիմնադրամի գոյությունն ապացույցն է մեր ազգի միաբանության և պատասխանատվության մեծ զգացումի»,- ասում է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հաշվետվության մեջ ներկայացված ներածական խոսքում։