Դատարանը քննարկեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պատգամավորական անձեռմխելիության հարցը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը։

Դատավոր Դանիբեկյանը նիստի մեկնարկին նշեց, որ դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել․ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանան, խնդիր է առաջանալու՝ նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ կապված։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» դաշինքը, իսկ Արմեն Գևորգյանն զբաղեցնում է դաշինքի ընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը։

Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը, մինչդեռ, առարկեց դատարանի այս հայտարարության դեմ՝ ասելով, որ դատական նիստերը հետաձգելու պատճառներ չկան․ «Պարզ էր, որ դատարանը գտնում է, որ նրանք ձեռք են բերում անձեռնմխելիություն և նրանք նկատմամբ քրեական հետապնդման ենթարկելու համար պետք է անձեռնխելիությունը հաղթահարվի։ Բայց Սահմանադրության կարգավորումներն այլ ձևակերպումներ ունեն։ Մասնավորապես՝ պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանող նորմն ունի հետևյալ բովանդակությունը․ ԱԺ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել՝ առանց ԱԺ համաձայնության և չի կարող զրկվել ազատությունից՝ առանց ԱԺ-ի։ Սա նշանակում է, որ երկու իրավիճակում անձեռնմխելիության հարց կարող է քննարկվել, մենք ազատությունից զրկելու հարց չենք քննարկում, որովհետև խափանման միջոցն ազատությունից զրկելու հետ կապված չէ, իսկ մնացածը վարույթի ավարտի հարցեր են»։
Դատախազի խոսքով՝ քրեական հետապնդում հարուցելու փուլը վաղուց ավարտված է․ «Մենք կարծում ենք, որ անձեռնմխելիության խնդիր չի առաջանա»։

Դատախազը չպատասխանեց հարցին՝ հնարավո՞ր է դատավորին ինքնաբացարկ հայտնեն, եթե նա շարունակի պնդել, որ առկա է անձեռնմխելիության հարց։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի կարծիքով էլ, քրեական գործը պետք է կասեցվի, քանի որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը պատգամավորի ընտրված թեկնածուներ են։ Չնայած դատախազության առարկությանը, այնուամենայնիվ, դատարանը որոշեց մեկ ամսով հետաձգել գործի քննությունը՝ հաջորդ նիստը նշանակելով օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ին։

Լիլիթ Շաբոյան