Դատարանը կասկածներ ունի, որ Քոչարյանը` որպես պատգամավորի թեկնածու, կարող է անձեռնմխելիությունից օգտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Դատարանն արձանագրել է, որ նախորդ նիստը հետաձգելու պատճառը շարունակում է առկա լինել, մասնավորապես` դատարանի համար պարզ չէ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կարգավիճակը, քանի որ նրանք «Հայաստան» դաշինքի ցուցակում են եղել և ԱԺ պատգամավոր կարող են դառնալ»,- այս մասին Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

«Դատարանին մտահոգում էր նրանց անձեռնմխելիության հարցը։ Դատարանի հայտարարությունից պարզ էր, որ գտնում է, որ նրանք ձեռք են բերում անձեռնմխելիություն ու նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար պետք է անձեռնմխելիություն հաղթահարվի։ Բայց Սահմանադրության կարգավորումներում ձևակերպված է, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել առանց ԱԺ համաձայնության, և պատգամավորը չի կարող ազատությունից զրկվել առանց ԱԺ համաձայնության:

Մենք ազատությունից զրկելու հարց այս պահին չենք քննարկում, իսկ մնացած հարցերն արդեն վարույթի ավարտի հարցեր են»,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` անձեռնմխելիության խնդիր չի կարող առաջանալ. քրեական հետապնդումը հարուցվել է նախքան նրանց պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործի քննությունը հետաձգվել է մեկ ամսով:

Մանրամասները՝ տեսանյութում: