Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի

Լուրեր

06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
Բոլորը

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր՝ հունիսի 28-ին վաղ առավոտից ընտրական գործընթաց էր․ անցկացվում էին ԳԱԱ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի ընտրություններ:

Ակադեմիայի նախագահի պաշտոնում առաջադրված էր 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։

Առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկը չի հավաքել բավարար թվով ձայներ։ Ավելի ուշ անցկացվել է ընտրության 2-րդ փուլ, որին մասնակցել է 1-ին փուլում ամենաշատ՝ 32 ձայն ստացած թեկնածուն՝ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

2-րդ փուլում Սաղյանը 55 ձայնով ընտրվել է ԳԱԱ նախագահ։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։

Նախագահի ընտրությունից հետո անցկացվել է նաև ակադեմիայի փոխնախագահի և ակադեմիկոս-քարտուղարի ընտրություն։ Ըստ այդմ՝ փոխնախագահ է ընտրվել ակադեմիայի թղթակից-անդամ Հրանտ Մաթևոսյանը, ակադեմիկոս-քարտուղար՝ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը։

Հիշեցնենք, որ ԳԱԱ նախագահի պաշտոնը 2006 թվականից մինչ օրս զբաղեցնում էր ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։ Ակադեմիայից մեզ հայտնեցին, որ առայժմ պարզ չէ՝ Մարտիրոսյանը կշարունակի՞ գործունեությունը ԳԱԱ-ում, թե՞ ոչ։

Մերի Մարտիրոսյան։