Սննդային թունավորում ստացած բոլոր 23 հոգին դուրս են գրվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից

Լուրեր

06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
Բոլորը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հաստատվել է Տավուշի մարզի Այրում համայնքից Շիրակի մարզ էքսկուրսիա եկած 43 հոգու թունավորման պատճառը։

Աստղիկ Բեյբությանի փոխանցմամբ, նրանց մոտ հայտնաբերվել է ստոֆիլակոկի հարուցիչ, սննդային թունավորում, որը եղել է նրանց օգտագործած մսամթերքից՝ քաբաբից։

Նրանք, ըստ Աստղիկ Բեյբությանի, շոգ եղանակին մոտ 5-6 ժամ ճանապարհ են անցել և , բնականաբար, մսամթերք պարունակող սննդամթերքի փչացման հավանականությունը շատ մեծ է եղել։

Հիշեցնենք, որ էքսկուրսիա եկած 43 հոգուց 23-ը հոսպիտալացվել էին՝ 16 երեխա և 7 մեծահասակ տեղափոխվել էին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։

Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության էլ, հունիսի 25-ին աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» է դիմել 43 անձ, որոնցից 23-ը (16 երեխա և 7 մեծահասակ) հոսպիտալացվել է:

«Դեպքի առնչությամբ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները Տավուշի մարզի Այրում համայնքի բնակիչներ են` 29-ը Այրումի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ, 14-ը՝ մեծահասակ: Խումբը նույն օրը 2 ավտոբուսով մեկնել է Շիրակի մարզ՝ էքսկուրսիա: Մասնակիցները Շիրակի մարզի «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում: Մանրէաբանական հետազոտության նպատակով հիվանդներից կատարվել է նմուշառում»,- գրված էր առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը տեղեկացրեց, որ բոլորի առողջական վիճակը լավ է, վերջին երկուսը դուրս են գրվել երեկ։

Արմիկ Մովսիսյան