Հայաստանից տարբեր փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել մեկնել Բաքու՝ պաշտպանելու հայ ռազմագերիներին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հայաստանից շուրջ 40 փաստաբան պատրաստ է մեկնել Բաքու՝ հայ ռազմագերիների պաշտպանությամբ հանդես գալու նպատակով:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ այս հարցում արդյունքի հասնելու համար պետք է համագործակցություն լինի պատրաստակամություն հայտնած փաստաբանների, ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերը ներկայացնող փաստաբանների և պետական իրավասու մարմինների միջև:

Արա Զոհրաբյանի խոսքով՝ այնուամենայնիվ, Բաքու մեկնելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը․ «Այստեղ է, որ ՀՀ պետական մարմինների և միջազգային կառույցների օգնության կարիքն ունենալու ենք»։

Փաստաբանների նպատակն է տեսակցել հայ ռազմագերիներին, տրամադրել խորհրդատվություն Եվրոպական դատարանի հետ կապված և արձանագրել Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրենց իրավունքների խախտումները։

Թե քանի ռազմագերի կա Բաքվում՝ Զոհրաբյանը տեղեկություն չունի, սակայն, ինչպես ինքն է նշում՝ ամեն ինչ անելու են, որպեսզի հայ ռազմագերիների վիճակը բարելավվի: «Ակնհայտ է, որ շինծու քրեական գործերով Ադրբեջանը փորձում է մեր հայրենակիցներին չվերադարձնել Հայաստան»,- ասաց նա։

Արփի Հակոբյան