Սպանություն՝ Էջմիածին քաղաքում. ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում

Լուրեր

06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

2021թ. հունիսի 26-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի 33-ամյա բնակիչը իր տան հյուրասենյակում՝ զարմիկին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, պայթեցրել է իր կողմից ապօրինի ձեռք բերած պայթուցիկ սարքը՝ ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ տղամարդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով նույնպես մահացել է. տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում  հայտնաբերվել ու առգրավվել են պայթուցիկ սարքի լծակ և պահպանիչի օղակ, ինչպես նաև պայթուցիչի կտորներ և թվով 3 հատ 7,62 տրամաչափի փամփուշտներ: Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ:

Նշանակվել  են  դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ դեպքի առնչությամբ առավոտյան հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ ոստիկանությունը: