Այն, ինչ մենք տեսնում ենք Բաքվի դատարանում, դատավարություն չէ, իմիտացիա է․ Արա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
09.06.2026 | 10:49
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:38
Քվեարկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետ ՀՀ-ի ավելի սերտ կապերին՝ չնայած Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտությանն ու ճշմանը․ ԵՄ-ն հայտարարություն է տարածել
09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 10:20
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
09.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 9-ի դրությամբ
09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
Բոլորը

Հայ ռազմագերիների դատավարությունն ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, ինչը կասկածի տակ է դնում դատավարության արդարացիությունը:

«Նման դատավարությունները երբեք չեն կարող լեգիմիտացվել»,- «Հայ ռազմագերիների վերադարձը՝ նրանց մեղադրանք առաջադրելուց հետո. ի՞նչ հնարավորություններ կան» թեմայով առցանց  քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Նախ և առաջ այդ դատավարություններին չեն մասնակցում նրանց հարազատները, ուստի կարող ենք ասել, որ խախտված է հրապարակային դատավարության իրավունքը։

Մանվել Սարիբեկյանի գործով Եվրոպական դատարանն ասել է, որ թեև դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց Ադրբեջանը պարտավոր է համագործակցել Հայաստանի հետ քրեական գործի շրջանակներում։ Բացի դրանից՝ Ադրբեջանը պարտավոր էր տրամադրել կապի միջոցներ, որպեսզի նրանք շփվեն իրենց հարազատների հետ»,- նշեց միջազգային իրավունքի մասնագետը՝ հավելելով, որ Սարիբեկյանի գործով Ադրբեջանը դրանք չի արել, ինչի հետևանքով ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտումներ։

«Պարզ է, որ այս գործերով նույնպես ՄԻԵԴ-ը հետ չի կանգնելու, չի շեղվելու նախադեպային իրավունքից։ Այսինքն, երբ հարազատները նույնիսկ նվազ մասնակցություն չունեն դատավարությանը, դա արդեն էական խախտում է, էլ չեմ ասում, որ տեսնում ենք, թե ինչպես են մեղադրյալները նստած մի շարքով, մինչդեռ նրանցից յուրաքանչյուրը պետք է ունենա փաստաբան: Քրեական իրավունքի մասնագետները գիտեն, թե ինչքան կարևոր է, որ մեղադրյալը նստած լինի իր պաշտպանի կողքին, ամեն րոպե հաղորդակցվի նրա հետ։

Այն, ինչ մենք տեսնում ենք Բաքվի դատարանում, դատավարություն չէ, իմիտացիա է, քանի որ մենք չենք տեսնում նվազագույն պայմանների ապահովում։

Մենք չգիտենք՝ նրանք օգտվե՞լ են հակընդդեմ հարցման իրավունքից։ Դա չափազանց կարևոր իրավունք է, նրանք հնարավորություն ունեն հարցաքննելու իրենց դեմ ցուցմունք տված վկաներին։

Գոյություն ունի մեղադրանքից պաշտպանվելու առնվազն 6 հիմնարար իրավունք, որոնցից յուրաքանչյուրի խախտումը դատավարությունը դարձնում է ոչ իրավաչափ։ Ադրբեջանը չի կարող ո՛չ իր հասարակությանը, ո՛չ միջազգային հանրությանը, ո՛չ էլ Եվրոպական դատարանին ապացուցել, որ այս իրավունքները տրամադրվել են։ Չի էլ կարող տրամադրել, քանի որ հենց այդ իրավունքները տրամադրվեն, գործը փլվելու է, պարզվելու է, որ այն սին է, լեգենդ է, առոչինչ փաստերի վրա կառուցած ինչ-որ պատմություն է»,- նշեց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: