Ավտոմեքենայի սրահից կրակահերթեր էր արձակել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչն ու ընկերը, ոչ սթափ վիիճակում, «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից մի քանի անգամ կրակոցներ են արձակել. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկված 35-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն է տվել։ Հայտնել է, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ջրավազանի և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում իր «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից, առանց որևէ պատճառի, 4 անգամ կրակել է: Մոտ 10 րոպե անց կրակոցներ էր արձակել նաև Սանահին կայարան թաղամասում։

Տղամարդը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք ինքնաձիգը։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կատարվում է քննություն։