Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

Ս. թ. մարտի 1-ին, ժամը 11:00-ին, «Գրանդ հոթել Երևանի» Վիվալդի սրահում կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018-ի» վեբ կայքի՝ www.icaearmenia.org պաշտոնական բացմանը: Ասուլիսին կմասնակցեն «Շաուլա ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի համահիմնադիր Ալբերտո Կալիոստրոն և ցուցահանդեսի հայաստանյան համադրող Մարինա Հակոբյանը:

Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ցուցահանդեսի մասնակցության պայմանները, հայտերի ընդունման ժամկետները և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

Ցուցանմուշների ընտրությունը կիրականացնի համապատասխան գեղարվեստական խորհուրդը, որի կազմը կհայտարարվի հայտերի ընդունման ավարտին:

Լայնածավալ ծրագրի հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանն աշխարհի տարբեր երկրներում, հետաքրքրություն առաջացնել վերջինիս մշակութային ու պատմական ժառանգության նկատմամբ՝ խթանելով զբոսաշրջությունը, ինչպես նաև մեկ ամսով այն դարձնել ժամանակակից արվեստի համաշխարհային կենտրոն: Ցուցադրությունը, որում կընդգրկվեն տարբեր սերունդների ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ արվեստագետներ, հնարավորություն կտա հանրությանը բացահայտել վերջին շրջանում /1991-2018 թթ./ ժամանակակից արվեստի զարգացման ուղիները՝ ներկայացնելով տարբեր սերունդների ինչպես կայացած և հայտնի, այնպես էլ սկսնակ արվեստագետների ստեղծագործություններ:

Հայտերն ընդունվում են 2018 թ. մարտի 1-ից /ժամը՝ 10:00-ից/ մինչև ապրիլի 30-ը /ժամը՝ 18:00-ն/:

Ցուցահանդեսը իրականացվում է Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի նախարարության, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

Նախագիծն իրականացվում է «Շաուլա ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի հետ համատեղ, որի գրասենյակը, այսուհետ, պատասխանատու վերոնշյալ ցուցահանդեսի համար, գտնվում է «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի 4-րդ հարկում: Գրասենյակը կբացվի 2018 թ. մարտի 1-ից: