Դատախազը Քոչարյանի և մյուսների գործով դատարանին միջնորդեց դիմել ՍԴ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ Դատախազության բողոքի քննությունը:

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին էր հրապարակվել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, դատարանը բավարարել էր Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով պաշտպանական թիմի միջնորդությունները  չորս ամբաստանյալների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Միևնույն ժամանակ դատարանը վերացրել էր Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի գույքի ու արխիվների վրա դրված կալանքը:

Ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիմքում մարտի 26-ի ՍԴ որոշումն էր, որով ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչվել էր անվավեր:

Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել  դատախազները՝ պնդելով  վերացնել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը Քոչարյանի և մյուսների գործով դատարանին միջնորդեց դիմել ՍԴ:

Մանրամասները՝ տեսանյութում: