ԵՎՐՈ-2020. Իսպանիան ջախջախեց Սլովակիային ու դուրս եկավ փլեյ-օֆֆ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ԵՎՐՈ-2020-ի շրջանակում խմբային պայքարն ավարտվեց E Խմբում: Այս մասին գրում է armsport.am-ը։

սպանիայի հավաքականն այս առաջնության ժամանակ առաջին հաղթանակը տոնեց՝ 5-0 հաշվով պարտության մատնելով Սլովակիային: Առաջին խաղակեսի սկզբում Ալվարո Մորատան չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը: Ընդ որում, նախորդ խաղում էլ Ժերար Մորենոն էր վրիպել նշակետից: 30-րդ րոպեին անհասկանալի ինքնագոլի հեղինակ դարձավ սլովակների դարպասապահ  Մարտին Դուբրավկան՝ ցանկանալով հեռացնել գնդակը: Առաջին խաղակեսի հիմնական ժամանկին ավելացված 3-րդ րոպեին Էմերիկ Լապորտը ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: 56-րդ րոպեին սլովակների դարպասը երրորդ գնդակն ուղարկեց Պաբլո Սարաբիան: 67-րդ րոպեին «կարմիր ֆուրիայի» 4-րդ գոլը խփեց գոլի դրվագից վայրկյաններ առաջ փոխարինման մտած Ֆերան Տոռեսը: Ընդ որում, Տոռեսը փոխարինել էր Մորատային: 5 րոպե անց սեփական դարպասն այս անգամ գրավեց Յուրայ Կուցկան՝ 5-0:

Այս հաղթանակից հետո Իսպանիան միավորների քանակը հասցրեց 5-ի ու, երկրորդ տեղով, Շվեդիայի հետ դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Իր հերթին, Շվեդիան 3-2 հաշվով պարտության մատնեց Լեհաստանին: Շվեդները խմբային փուլն ավարտեցին 7 միավորով: Սլովակիան 3 միավորով 3-րդն է, իսկ Լեհաստանը մրցաշարն ավարտեց մեկ միավորով՝ վերջին հորիզոնականում: