ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու է նաև ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2021թ. աշխատանքային պլանի համաձայն, ս.թ. հունիսի 23-ից 24-ը, Ռուսաստանում և ՈՒզբեկստանում անցկացվելիք` անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու է նաև ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: