Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթել է Ղրղզստանի Մ-16 հավաքականին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

UEFA-ի զարգացման մրցաշարում Հայաստանի Մ-16 հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ դաշտից դուրս է գալիս հաղթանակած՝ այս անգամ հաղթելով Ղրղզստանի Մ-16 հավաքականին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Խաղն ավարտվել է 6-4 հաշվով։

Գոլերի հեղինակներն են՝ Նարեկ Հովհաննիսյան, 3 (11մ), Արթուր Մանուկյան, 13, Սամսոն Հակոբյան, 25 (11մ), Աիբեկ Ժուսուպով, 31, Արզիբեկ Շաիդուլլաև, 49, Համլետ Ալեքսանյան, 60 (11մ), Աիդար Շարիպով, 71 (11մ), Արմեն Առաքելյան, 81, Բարսբեկ Տաշբոլոտով, 83, Դավիթ Ղիասյան,89։

Ավելի վաղ` հունիսի 20-ին, Հայաստանի Մ-16 հավաքականը 4:0 հաշվով վստահ հաղթանակ էր տոնել Լիբանանանի Մ16 տարեկանների հավաքականի նկատմամբ։

Հունիսի 20-ից 24-ը Հայաստանում չորրորդ անգամ անցկացվում է ՈՒԵՖԱ-ի Զարգացման հերթական մրցաշարը։ Այս անգամ մրցաշարին մասնակցում է 4 թիմ՝ Հայաստանի Մ-15, Հայաստանի Մ-16, Լիբանանի Մ-16 և Ղրղզստանի Մ-16 հավաքականները։ Բոլոր հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։