Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը, որը կգործի մինչև հուլիսի 18-ը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Այն նվիրված է Քոչարի փարիզյան շրջանի գրաֆիկ ստեղծագործություններին, որոնք ստեղծված են ձեռքի ազատ, սահուն, անընդհատ շարժմամբ, առանց նախնական ուրվանկարի, սեղմման տեխնիկայով: Այս ստեղծագործություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում փարիզյան տարիներին ստեղծած գրաֆիկական աշխատանքների շարքում:

Ցուցադրությունում ներկայացված են Վարպետի սեղմումով ստեղծագործությունները, նաև՝ քոչարական սեղմումով գործերի մոտիվներով իրականացված յուրօրինակ լուսային ինստալյացիաներ, որոնք նորարարական եղանակներով և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ առավել ակնառու են ներկայացնում արվեստագետի մտահղացումները:

Օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է Քոչարի թանգարան, դիտել նոր բացված ցուցադրությունը և տնօրեն Կարինե Քոչարի ուղեկցությամբ շրջայց կատարել թանգարանում: Նախարարի տեղակալը տնօրենի հետ քննարկել են թանգարանի առաջիկա անելիքները, ինչպես նաև միջազգային համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր:

Նշենք, որ «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը նվիրված է Քոչարի ծննդյան 122-ամյակին:

Այս յուրահատուկ բեմադրություն-ցուցադրության համակարգողը և ինստալյացիաների հեղինակն է Աշոտ Մարաբյանը: Ցուցադրությունն ուղեկցվում է անիմացիաներով (հեղինակ՝ Նարեկ Նազարյան), տեսաֆիլմերով և երաժշտությամբ: