Թորոսգյուղում «Հավերժության պուրակ» է կառուցվել՝ ի հիշատակ պատերազմում զոհված երեք հերոսների․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Արցախյան պատերազմում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած Թորոսգյուղի երեք տղաների պատվին համայնքում հիմնվել է «Հավերժության պուրակ»։ «Որդուս» սոցիալական-կրթական ՀԿ-ի նախաձեռնությամբ պուրակը հիմնվել է նվիրատուների, համայնքի բնակիչների ու աշակերտների ջանքերով։

Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գարիկ Հակոբյանը Factor.am-ի հետ զրույցում պատմեց, որ ՀԿ-ից մարզեր պուրակի ստեղծման շրջաբերական են ուղարկել, ծրագրից ոգևորված՝ փորձել է իրականացնել այն և կառուցել են պուրակը։  Համայնքապետարանը տարածք է հատկացրել դպրոցի հարակից հատվածում։ Դեռևս մի քանի անավարտ գործ է մնացել, որը կվերջացնեն ու արդեն պաշտոնապես կբացեն պուրակը։

Գարիկ Հակոբյանն ասաց՝ ինքն էլ մասնակցել է պատերազմին՝ ականատես լինելով բոլոր սարսափներին, նույնիսկ շրջափակման մեջ է հայտնվել, և հիմա նաև իր պարտքն  է համարում զոհված տղաների հիշատակին պուրակի կառուցումը։

«Մինչ պատերազմի ավարտը՝ նոյեմբերի 8-ին ընկանք ծուղակը։ Այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ մտածում էինք՝ հնարավոր է՝ ողջ դուրս չգանք արկերի տարափի տակից։ Մեր գումարտակից որևէ զոհ չտվեցինք, պատերազմը դադարեց, իսկ մենք Սպիտակաշեն գյուղում պատսպարվեցինք։ Ուրիշ տեղ չէինք կարող գնալ՝ օղակի մեջ էինք, ամբողջ գիշեր կարողացանք գումարտակով Սպիտակաշենում մնալ։ Եվ զարմացանք, որ առավոտյան պատերազմը դադարեց»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ գյուղից երեք զոհերն էլ իր շրջանավարտներ են եղել, և հիմա ինչ էլ անեն՝ քիչ է տղաների հիշատակը հարգելու համար։

Ալեք Լիպարիտի Ղուկասյանին ընդամենը 10 օր էր մնացել՝ բանակից զորացրվելու համար, երբ սկսվում է պատերազմը։ Ծառայել է Ջաբրայիլում, առաջին հարվածն էլ վերցրել են իրենց վրա․ հոկտեմբերին սկզբին, սակայն, չեն կարողացել պահել։

Վաչագան Արամի Սարգսյանն էլ Գարիկ Հակոբյանի հետ միասին է գնացել՝ ռազմական գործողությունների մասնակցելու, սակայն տարբեր ուղղություններով։

«Կապի դասակում է եղել տարբեր տեղերում, անհետ կորած էր։ Ինքը և՛ Ջաբրայիլում է եղել, և՛ Հադրութում, մի քանիսը վերջին անգամ իրեն տեսել են, կարծեմ, Ջրականում։ Դա վերջին տեսնելն է եղել։ Իր ստորաբաժանումից առաձնացել, գնացել է՝ հատուկջոկատայիններին միանալու»,- ասաց Գարիկ Հակոբյանը՝ նշելով, որ Վաչագանը պատերազմից առաջ էր նշանադրվել, բազմաթիվ նպատակներ ուներ, սակայն գիտակցված գնաց պատերազմ ու անմահացավ։

Արման Յուրիկի Գրիգորյանը մեկ տարի է, ինչ ծառայում էր բանակում։ Տանկիստ էր։ Զոհվել է՝ ընկերների կյանքը փրկելով։

«Տանկը պայթեցրել են, տանկից դուրս է եկել, կռվել, իսկ վերջում ընկերներին մեջքով  պահելով՝ զոհվել։ Ինքն էլ տարբեր տեղերում է եղել, ուր հրամայել են՝ տանկերը տարել են այնտեղ»,- պատմեց մեր զրուցակիցը։

Թորոսգյուղի միջանակարգ դպրոցում նաև դասասենյակ է բացվել՝ պատերազմում զոհված երեք հայորդիների անունով։

Էմմա Չոբանյան