ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի գույքի վրա կալանք է դրվել. վիճարկվում է օրինականությունը

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Գլխավոր դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում ուսումնասիրում է ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանի ձեռք բերած գույքի օրինականությունը: Դատարանի որոշմամբ՝ այդ գույքի վրա կալանք է դրվել: Այս տեղեկությունը Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Դատախազությունը, հղում անելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, հրաժարվել է այլ մանրամասներ տրամադրել և հայտնել, թե որ գույքի մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ Սերոբ Հարությունյանը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց նախորդ տարի: Լրատվամիջոցները Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի դատվածության մասին տեղեկություններ էին հրապարակել: ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի տարածելու համար։ Սերոբ Հարությունյանին պաշտոնեական դիրքի չարաշահման համար մեղադրանք էր առաջադրվել, քանի որ նա կասկածվում էր այդ տեղեկությունները հանրայնացնելու համար: Հետագայում քրգործը կարճվեց:

Սերոբ Հարությունյանը եղել է Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետ, այնուհետև՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ: Այսօր նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Նարեկ Կիրակոսյան