Որքա՞ն է անհետ կորածների իրական թիվը․ Factor.am-ը համադրել է տարբեր աղբյուրների տվյալները

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հունիսի 16-ի երեկոյան հրապարակեց փաստաթուղթ, որում անդրադարձ կա Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով հայկական կողմի անհետ կորածների թվին։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի ստորագրությամբ փաստաթուղթը համացանցում ակտիվ քննարկումների առիթ դարձավ։ Բանն այն է, որ ըստ դրա՝ ապրիլի 5-ի դրությամբ 1064 անհետ կորածի հարազատներ հատուցում են ստացել հիմնադրամից, իսկ ապրիլի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում հայտնել էր ընդամենը 321 անհետ կորածի մասին։

Նշենք, որ հրապարակված փաստաթուղթն ուղղված է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանին՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի կողմից: Այստեղ ներկայացված է Հիմնադրամի կողմից փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը՝ մինչև 05.04.2021թ․-ի դրությամբ։

Փաստաթղթի հանրայնացումից հետո  Factor.am-ը փորձեց տեղեկություն ստանալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանից: Նա նշեց, որ տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթի մասին է խոսքը և չի կարող մեկնաբանել: Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից, որտեղից խոստացան արձագանքել՝ փաստաթղթին ծանոթանալուց հետո։ Սակայն դրանից տևական ժամանակ անց այդպես էլ որևէ պարզաբանում չստացանք, իսկ մեր զանգերը մնացին անպատասխան։

Պետական գերատեսչություններից առաջին պաշտոնական արձագանքը ՀՀ քննչական կոմիտեից էր։

«2021 թվականի հունիսի 16-ին մամուլում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին տրված դրամական հատուցումների ֆինանսական հաշվետվություններին, ինչը չի արտացոլում այդ օրվա դրությամբ քրեական վարույթի շրջանակներում գտնվելու վայրն անհայտ անձանց թվաքանակը»,- մասնավորապես նշված է ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարության մեջ։

Ըստ կոմիտեի հայտարարության՝ 2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ։

Շատ չանցած թեմային անդրադարձավ նաև  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ պատերազմի ընթացքում անհետ կորածների թիվն ամենևին էլ «գաղտնիք» չէ, ինչպես ներկայացվել է ՀՀ 3-րդ նախագահի հրապարակման մեջ։

Ըստ նախարարության հաղորդագրության՝ «Կամուրջ» ծրագրի շահառուների տվյալները հրապարակված են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքում`անհետ կորածների անվանական ցանկով։ Հետևաբար, փաստաթուղթը հանրամատչելի է և որևէ գաղտնիություն չի պարունակում։

Այսօր՝ հունիսի 17-ին արդեն ֆեյսբուքյան գրառմամբ թեմային անդրադարձավ   Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Ըստ նրա՝ հիմնադրամը մշտապես իր սոց. մեդիայի էջերում ու պաշտոնական կայքում հրապարակել է «Կամուրջ» ֆինանսավորման շրջանակներում դեպքերի քանակը, գումարները, նույնիսկ զինծառայողների անունները: Այսօր էլ այդ տեղեկատվությունը բաց է համընդհանուր ծանոթացման համար։

«Գալով 1064 թվին: Հրապարակված թիվը ցույց չի տալիս անհայտ կորածների թիվը: Այլ, այն ցույց է տալիս թե Հիմնադրամը «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի ներքո քանի ընտանիքների է ֆինանսապես աջակցել, որոնց զինծառայողները ինչ որ պահի համարվել են անհայտ կորածներ կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առկա չեն եղել: Ինչպես ես նշել եմ իմ մի շարք հարցազրույցներում, այդ թիվը ամեն շաբաթ նվազել ու նվազում է, քանզի բազմաթիվ հերոսների մասունքներ նույնականացվել ու հուղարկավորվել են, իսկ որոշ զինծառայողներ բարեբախտաբար նույնիսկ հայտաբերվել են»,- նշել է հիմնադրամի տնօրենը։

Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամի  ֆեյսբուքյան էջում տարբեր օրերի արված գրառումներից «սքրինշոթեր», որոնք, ըստ նրա, արտացոլում են նոյեմբերից մինչ այդ պահը հատուցում ստացած անհետ կորած համարվող զինծառայողների շահառուների թիվը։

 

Այնուամենայնիվ, նշենք, որ հատուցումների վերաբերյալ հիմնադրամի վերջին հրապարակումներում ընդհանուր նշվում է «Կամուրջ» ծրագրով հատուցում ստացած շահառուների թիվը, որի մեջ, բացի անհետ կորածներից, ներառված են նաև վիրավոր և մահացած զինծառայողները։

 

Անժելա Պողոսյան