Բացահայտվել է սպանության հերթական դեպքը. ՀՀ ՔԿ

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

2021թ. հունիսի 14-ին՝ ժամը 22:55-ին, Արմավիրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքով. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ՝ տուժածի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Վանանդ գյուղի բնակիչներ, դեպքի վայրը, շարժառիթը:

Մասնավորապես, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վանանդ գյուղի վերջնամասում՝ նախկին ավտոհավաքակայանի մոտ, մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ նշված գյուղի բնակիչը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակել է համագյուղացու կրծքավանդակի շրջանին, ինչի հետևանքով վերջինս, սրտի շրջանում ստացած վնասվածքից, տեղում մահացել է։

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 12մմ տրամաչափի թվով 5 կրակված պարկուճներ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը, հարցաքննվել են դեպքին ներկա գտնված անձինք, որոնցից վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Նույն օրը Վանանդ գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն սպանելու կասկածանքով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հայտնաբերելու, նրանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: