Կենսաթոշակները հուլիսի 1-ից Երևանում և երկու քաղաքներում կվճարվեն անկանխիկ տարբերակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Կենսաթոշակները Երևանում, Գյումրիում և Վանաձորում հուլիսի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով: Կառավարության համապատասխան որոշումը հավանություն արժանացավ գործադիրի հունիսի 10-ի նիստում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել «Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի օրենքի կիրարկումը:

«Նշված օրենսդրության փոփոխություններով սահմանվել են, որ կենսաթոշակը 2021-ի հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի միջոցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով նախատեսված դեպքեր են, երբ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է կամ լրացել է նրա 75 տարին կամ երբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ խոսքը 56 հազար 433 քաղաքացու մասին է, որոնք բացառությունների շարքում չեն:

Ծրագիրն ինքնաշխատ եղանակով է ընտրելու վճարող կազմակերպությունը, եթե քաղաքացին մինչև հուլիս չկատարի ընտրություն:

Մանրամասները՝ տեսանյութում: