Զասը հայ-ադրբեջանական սահմանին երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար է տեսնում

Լուրեր

17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
Բոլորը

Մենք ուշադրությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացմանը, հատկապես՝ Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումում (ԱՀՖ): Այս մասին ասված է ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ։

«Ողջունում ենք պետական սահմանի գծման հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու կողմերի մտադրությունը։ Մենք տեսնում ենք այնտեղ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Միևնույն ժամանակ, իրավիճակի սրման ռիսկերը դեռ մնում են », – հայտարարել է Զասը:

Միևնույն ժամանակ նա փաստել է, որ կովկասյան տարածաշրջանում, ԼՂ հակամարտության կարգավորումից վեց ամիս անց, իրավիճակի կարգավորման հարցում դրական տեղաշարժեր են նկատվում։

«ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումը, միջազգային բանակցողների ջանքերը՝ վերսկսել համապարփակ ղարաբաղյան կարգավորում, հիմք են ստեղծում երկարատև խաղաղության համար։ Իրավիճակը հետզհետե կայունանում է։ Կարևորը, որ արդեն էլ չեն կրակում»,- կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Զասը փաստել է, որ չնայած բոլոր բարդ հանգամանքներին ՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հաջողվում է պահպանել վերահսկողությունը:

Ամփոփելով իր ելույթը՝ Զասը նշել է, որ ՀԱՊԿ-ը կմեծացնի իր մասնակցությունը խաղաղության ու անվտանգության ապահովման համաշխարհային ջանքերին՝ հետևողականորեն հանդես գալով միջազգային ու տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմից։

ԵԱՀԿ ֆորումին մասնակցել են նաև ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչներ Հայաստանից և Ռուսաստանից, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պատվիրակությունները: Ֆորումի ընթացքում բազմազան առաջարկներ հնչեցին ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ փոխգործակցության հետագա ձևերի վերաբերյալ:

Տաթև Ֆռանգյան