Եվս 8 երեխա այլ մանկապարտեզից այսօր ընդունվել է «Ինֆեկցիոն ազգային կենտրոն»․ ԱՆ

Լուրեր

17.02.2026 | 14:45
ՀՁՖ նախագահը մեդալների ակնկալիք ունի երևանյան ԵԱ-ում
17.02.2026 | 14:36
ՀՀ-ն ու ԵՄ-ն քննարկում են համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունները
17.02.2026 | 14:27
Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները
17.02.2026 | 14:18
Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը
17.02.2026 | 14:10
ԱՄՆ-ն և ՌԴ-ն գրեթե հավասարվել են․ ինչքան փող են 2025-ին արտերկրից ստացել ՀՀ քաղաքացիները
17.02.2026 | 13:57
Հրաձգություն ԱՄՆ-ում հոկեյի հանդիպման ժամանակ․ կան սպանվածներ և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 13:48
Անկարան դրական է վերաբերվում ՀՀ-ի հետ ուղիղ ցամաքային առևտրի զարգացմանը. Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ կսկսվի գործընթացը
17.02.2026 | 13:46
Դատարանները եկեղեցուն պարտավորեցրել են ապահովել կարգալույծ եղած հոգևորականների պաշտոնավարումը
17.02.2026 | 13:40
Կինը ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձ է կատարել
17.02.2026 | 13:31
Առաջին անգամ մայր և որդի մասնացել են ձմեռային Օլիմպիական խաղերին
17.02.2026 | 13:17
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում հատուկ հանդիպման է մասնակցել
17.02.2026 | 13:06
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից զարդերի արտահանման փորձը
17.02.2026 | 12:55
Ուկրաինան հայտնում է ՌԴ-ի կողմից զանգվածային հարձակման մասին. շուրջ 400 ԱԹՍ և հրթիռ է խոցվել
17.02.2026 | 12:46
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվեց Շիրակի թեմի առաջնորդարան
17.02.2026 | 12:36
Թայսոն Ֆյուրին ու Արսլանբեկ Մախմուդովն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» է ընդունվել «սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ (փսխում, սրտխառնոց, ջերմություն) Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկի 11 սան, որից 5-ը բավարար վիճակով նույն օրը դուրս է գրվել։ Եվս 8 երեխա նույն ախտորոշմամբ՝ այլ մանկապարտեզի սաներ, ընդունվել են այսօր «Ինֆեկցիոն ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

«Բացի այդ, «Ինֆեկցիոն ազգային կենտրոն» ընդունվել է մանկապարտեզների հետ կապ չունեցող, սակայն մեկ օջախից 3 երեխա` նույն ախտանշաններով։

Միևնույն ժամանակ, հունիսի 9֊ի դրությամբ` Վայքի ԲԿ֊ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։

Այս պահի դրությամբ` մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։ Աշխատանքներն իրականացվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ գործակցությամբ։

Հաշվի առնելով, որ հանրապետությունում շարունակվում են արձանագրվել աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ դեպքեր, աղիքային վարակիչ հիվանդություններից և հետագա բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է․

• լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո,

• մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ լավ լվացե՛ք հոսող ջրով,

• սննդամթերքը պահե՛ք փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար,

• շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,

• խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում,

• մի՛ օգտագործեք կասկածելի ջուր։ Եթե Ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ, ապա ջուրն օգտագործեք միայն եռացնելուց հետո կամ խմեք շշալցված ջուր,

• աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության, բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի,

• ծորակի ջուրն օգտագործե՛ք միայն 10-15 րոպե հոսելուց հետո,

• մի՛ լողացեք լողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ դրանք կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ»,- ասվում է հաղորդագրությունում: