1700 երեխա ենք թողել մարտի դաշտում․ Օնիկ Գասպարյանը և ԳՇ-ն են «պռավալի» պատասխանատուն․ Սամվել Բաբայան

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանի հետ

-Պարո՛ն Բաբայան, օրեր առաջ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տա Շուշիի անկման համար, դատարանում պետք է բացատրի՝ Շուշի օգնության հասնող խումբն ինչո՞ւ է երկու օր ուշացել։ Դուք, որ պատերազմի օրերին զբաղեցնում էիք Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, այս դրվագից ի՞նչ տեղեկություն։

-Ես այդ դրվագի մասին տեղեկություն չունեմ, չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց ես կասեի, որ Գլխավոր շտաբը ամբողջ այս ռազմական օպերացիայի, այս պատերազմի «պռավալի» համար պատասխանատու է, ուրիշ ոչ ոք, այլ Գլխավոր շտաբը, պետը՝ ինքն է պատասխանատու։ Բայց դա պետք է քննվի, ստուգվի, դրա հրամանները՝ ի՞նչ հրաման է եղել տրված, ինչի՞ մասին է եղել հրամանը, ո՞նց է եղել, ճիշտ է, թե՝ սխալ է, ինչ է կատարվել։ Այն, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր պատասխանատուն է այս ամբողջի՝ ի պաշտոնե, դա փաստ է, հիմա ովքեր այդ ամբողջից ասեն՝ «Շուշին էսպես, էնպես» կամ «Ջաբրայիլում սա եղավ» կամ «Լելե Թեփեին հակահարված է տալիս առաջին կորպուսը», ինչ էա անում, ինչ կորուստներ է դա ունեցել, դա արդեն քննությունը կպարզի։

-Մովսես Հակոբյա՞նն էր Լելե Թեփեի ուղղությամբ գործողության կամ մտահղացման հեղինակը։

-Մովսես Հակոբյանն ինչ ասել է, իրականությունից հեռու է։ Ասենք՝ ոնց որ դու այ՝ այստեղ գործողություն անես, էն մյուսն էլ՝ այնտեղ։ Ինքը շփոթվել է, որ սա մյուսի հետ որևէ կապ չունի, նրա մասին խոսելու փոխարեն, ինքը խոսել է էս մեկից։ Հետո, երբ իրեն փաստի առաջ ենք դրել, որ դա՝ դա չէ, հիմա մտածում է՝ ոնց ձևակերպի, ոնց դուրս գա այդ վիճակից։ Երկրորդ՝ ա՛յ այդ մարդիկ, որոնց իրենք ժամանակին նշանակել են կորպուսի հրամանատարներ՝ գումարտակի, բրիգադի, հենց այդ զորքն է, առաջին կորպուսն է, որ կոնտրհարվածով փորձել է Ջաբրայիլի ուղղությամբ այդ տարածքները, որ Դուք ասում եք՝ խնդիրներ լուծել, ունեցել է կորուստներ, որտեղ ես եմ եղել, նրա հետ որևէ կապ չունի։ Շփոթվում են։ 1700 երեխա ենք թողել մարտի դաշտում, զոհերը բաժանեք՝ որ զորամասինն են եղել այդ զինվորները, ամբողջը տեսնելու եք՝ ովքեր են։ Ես ասում եմ, ես՝ լսում, որովհետև դա ոչ մեկին ձեռք չի տալիս։ Նույն Մովսես Հակոբյանին ձե՞ռք է տալիս, որ իր կողմից նշանակված կորպուսի հրամանատարը տվել է 400-500 զոհ, դիակները թողել մարտի դաշտում, հետ քաշվել։ Ժամանակը ցույց կտա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան