Լրագրողական կազմակերպությունները պահանջում են, որ ՔՊ-ն դիրքորոշում արտահայտի Հայկ Սարգսյանի վարքագծի վերաբերյալ․ իսկ ոստիկանությունն անկողմնակալ քննություն իրականացնի

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Մի շարք լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ:

«Հունիսի 3-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերթական անգամ աչքի է ընկել լրագրողի հանդեպ անվայել պահվածքով։ «Հրապարակ» օրաթերթի թղթակից Անուշ Դաշտենցը լրատվամիջոցներին հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի մոտ նկատելով իշխող քաղաքական ուժի ներկայացուցչին՝ մոտեցել ու փորձել է հարց ուղղել նրան։ Պատգամավորն ի պատասխան խլել է հեռախոսն ու մեքենայով հեռացել՝ ասելով, թե այն չի վերադարձնի, քանի դեռ «լրագրողը խելքը գլուխը չի հավաքել»։ Անուշ Դաշտենցը ներկաներին տեղեկացրել է, որ դիմելու է ոստիկանություն, սակայն նրանք արձագանքել են, թե ոչինչ չեն տեսել, և կատարվածը հնարավոր չի լինի ապացուցել։ Ավելի ուշ, երբ լրագրողը դիմել է պատգամավորի մտերիմներից մեկին, հեռախոսը վերադարձվել է, բայց ապակոդավորված և տեսագրությունը ջնջված։ Հայկ Սարգսյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ ինքը խնդրել է չտեսանկարահանել իրեն և իր ընկերներին, ինչը չի արվել, և դա է պատճառ դարձել, որ դիմել է նման քայլի: Ի դեպ, ահազանգ ստանալուց հետո ոստիկանությունը լրագրողին հրավիրել է բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում միջադեպի կապակցությամբ: Արձանագրում ենք, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն ամիսներ առաջ նույնպես անհանդուրժողական և անբարեկիրթ վարքագիծ է դրսևորել ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ, ինչին անդրադարձել ենք հայտարարությամբ։ Իսկ այս անգամ լրագրողի աշխատանքը խոչընդոտելն ու նրա գույքի հափշտակությունն առերևույթ քրեորեն պատժելի արարքներ են։ Բացի այդ, պատգամավորի կողմից Անուշ Դաշտենցի հեռախոսը ապակոդավորելն ու այն այլ նպատակների համար օգտագործելը ոչ այլ ինչ է, քան լրագրողի անձնական կյանքին ապօրինի միջամտություն։

Վերահաստատում ենք նախորդ հայտարարություններում արտահայտած պնդումները, որ նման անթույլատրելի միջադեպերը հատկապես վտանգավոր են հանրային կայունության համար՝ այսօրվա ծայրահեղ լարված նախընտրական շրջանում, քանի որ քաղաքական գործիչների անզուսպ պահվածքը հղի է ավելորդ կրքերի բորբոքմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

  • ԱԺ ղեկավարությունից, «Իմ քայլը» խմբակցությունից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ քննարկման առարկա դարձնել պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագիծը, դիրքորոշում արտահայտել կատարվածի վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու համար և տեղեկացնել այդ ամենի մասին հանրությանը,
  • ՀՀ ոստիկանությունից՝ անկողմնակալ քննություն իրականացնել միջադեպի առնչությամբ և անաչառ իրավական գնահատական տալ Հայկ Սարգսյանի արարքին»․- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են՝

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ