Ընկերներիս հետ նստած էի, տեսա՝ մի կին նկարում է. Հայկ Սարգսյանը՝ լրագրողի հետ միջադեպի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ հայտնվել էր միջադեպի առանցքում. խլել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հայկ Սարգսյանը պարզաբանեց՝ ինչ է տեղի ունեցել. «Երեկ երեկոյան՝ ժամը 7-ի սահմաններում, երբ ես ոչ աշխատանքային ժամի քաղաքում էի, ընկերներիս հետ, նկատեցի, որ մի կին ինձ ու իմ ընկերներին հեռվից նկարում է, մոտենում է ինձ ու ընկերներիս՝ նկարելով: Դա, բնականաբար, հաճելի չէր ո՛չ ինձ, ո՛չ իմ ընկերներիս համար:

Այնուհետև տվյալ կինը մոտենում է ինձ՝ նկարելով: Ասաց՝ բարև ձեզ, ես «Հրպարակ» օրաթերթից եմ: Ես ասացի՝ խնդրում եմ, մի՛ նկարահանեք, բայց նկարելով՝ շարունակում էր հարցեր ուղղել։ Ես ասացի՝ խնդրում եմ, մի նկարահանեք, ես աշխատանքի ժամի չեմ, գործի տեղում չեմ։ Իմ սահմանադրական իրավունքն է շրջել քաղաքում, և որևէ մեկը չի կարող իմ ազատությունը սահմանափակել, ինչպես բոլորինը։ Ես, պատգամավոր լինելուց բացի, առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ և պաշտպանված եմ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով»,-ասաց պատգամավորը:

Հայկ Սարգսյանը նշեց, որ ինքն ասել է, որ չի ցանկանում հարցերի պատասխանել, բայց լրագրողը շարունակել է հարցեր ուղղել. «Ես հեռախոսը վերցնում եմ, ջնջում եմ տվյալ հոլովակը, որ նկարել էր իմ կամքից անկախ: Հետո հեռախոսը տվել եմ իմ գործընկերներից մեկին, խնդրել եմ փոխանցել ու ասել, որ նա իրեն լրագրողին հարիր կերպով պահի»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: