Ներողություն եմ խնդրել, որ ցավ է պատճառվել զոհերի հարազատներին. Ավանեսյանը՝ պարկերում պահվող զինվորների աճյունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Ներողությունից բացի եղել են նաև կոնկրետ գործողություններ, մարդիկ են աշխատանքից ազատվել, որոշները ստացել են խիստ նկատողություն, և հարուցվել է քրեական գործ։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք զինվորների դիակների հետ կապված ահասարսուռ պատմությունը միայն ներողությամբ է վերջանալու։

Ք«ննություն է ընթանում, հանգամանքները կպարզվեն, և բոլոր համապատասխան մարդիկ պատասխանատվություն կկրեն»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք որպես ոլորտի համակարգող նաև իր մեղավորությունը չի տեսնում և չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ որպես խնդրի քաղաքական պատասխանատու, ինքը միանգամից արձագանքել է: «Երևի անսովոր էր իմ ներողություն խնդրելը, նման մշակույթ երևի չի եղել, ներողություն եմ խնդրել, որ ցավ է պատճառվել հարազատներին»,- նշեց Ավանեսյանը։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք կատարվածը նաև անձամբ նախարարի բացթողումը չէր, Ավանեսյանը նշեց․ «Բացթողումն այն է, որ խնդրի վերհանումը, միգուցե, ճիշտ պահին չի եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում: