Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնի պրոֆիլը փոխելու հնարավորություն կտրվի․ նախագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունը, նշեց, որ առաջարկվում է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերությանը հնարավություն տալ իր գործունեության ուղղությունը փոխելու:
Կենտրոնը մատուցում է վնասվածքաբանական ծառայություններ, հանդիսանում է ստանդարտ կառուցվածքով բաժնետիրական ընկերություն, որում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման մակարդակը գնահատվում է ցածր: Բացի այդ, վնասվածքաբանության և օրթոպեդիայի ուղղությունը չի համարվում եզակի, քանի որ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքներ առկա են բոլոր բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում: Կենտրոնը չի համարվում հանրապետական նշանակության և անհետաձգելի բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն: Ուստի, առաջարկվում է մասնավորեցման գործընթացի ավարտից հետո իր գործունեությունը ծավալել այլ ուղղություններով:
Մանրամասները՝ տեսանյութում: