Բարոյականությունից ու պատասխանատվությունից է խոսում մարդ, ում ղեկավարի օրոք ԱԺ-ում սպանություն եղավ. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 12:00
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «նման են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին»․ Քուշներ
23.11.2026 | 11:50
Ազգային ժողովը կկարողանա ինքնարձակվել․ ի՞նչ է նախատեսում նոր Սահմանադրությունը
23.11.2026 | 11:39
Միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը․ ինչ է առաջարկում նոր նախագիծը
23.11.2026 | 11:28
Տիգրան Բարսեղյանը՝ հաղթական գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 11:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի նավթամղիչ կայանի և Ռոստովի նավթավերամշակման գործարանի վրա
23.11.2026 | 11:11
Վարչապետը՝ ԶՈւ գերագույն հրամանատար առանց «պատերազմի ժամանակ» ձևակերպման․ ինչ է փոխվում ԶՈՒ-ին վերաբերող հոդվածում նոր Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 10:55
«Կոնֆլիկտի տրամաբանությունն է ստեղծել գեներալ մանվելներ, դոդիգագոներ, կալուգացի սամոներ, ռոբերտքոչարյաններ, սերժսարգսյաններ և միշիկներ». Փաշինյանը՝ նոր Սահմանադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:40
Նոր Սահմանադրությամբ պետությունը պարտավորվում է երաշխավորել ընտրողների կամքի ճշգրիտ արտացոլումը
23.11.2026 | 10:39
Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը՝ բռնցքամարտի Մ-23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
23.11.2026 | 10:29
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները 1992 թվականից ի վեր ամենաշատ տեղերն են ստանում
23.11.2026 | 10:18
Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված 9 անշարժ գույքն ու 6 ավտոմեքենան անցել են պետության սեփականությանը
23.11.2026 | 10:11
Ո՞վ է Հայաստանի հիմնադիրը․ նոր Սահմանադրության նախագծում առաջին հոդվածը վերաշարադրվել է
23.11.2026 | 10:02
Կառլոս Ալկարասն առաջին անգամ դարձել է Ամփոփիչ մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանի ուղերձը նոր Սահմանադրության տեքստի հրապարակման կապակցությամբ. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Տիկին Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի դաշինքի առաջին կին-թեկնածուն է, և խոսում է բարոյականությունից ու պատասխանատվությունից։ Մի մարդ, ում քաղաքական ուժի ղեկավարի օրոք հենց այս դահլիճում տեղի է ունեցել սպարապետի սպանությունը»,- ԱԺ արտահերթ նիստում անդրադառնալով նախկինում «Իմ քայլի» անդամ, այժմ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթին՝ ԱԺ այսօրվա նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով, որ որոշ ուժեր փորձում են քաղաքական կապիտալ կառուցել:

«Ռ. Քոչարյանի կառավարման ու նախագահության օրոք Երևանի փողոցում կարելի էր տեսնել անզեն, խաղաղ քաղաքացիների գանգոսկր ու արյուն… Բարոյականությունից ու պատասխանատվությունից են խոսում»,- հավելեց Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ Աննա Գրիգորյանը քննադատել էր այն փաստը, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը պատգամավոր Թագուհի Թովմասյանին «իդիոտկա» էր անվանել, քանի որ վերջինս իշխանական պատգամավորներին քննադատել էր երկրում ստեղծված իրավիճակի և մասնավորապես զինծառայողների դիերի ու մասունքների ոչ պատշաճ պահման փաստի առնչությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: