19-ամյա մահացած ծննդկանի հարազատները հարցաքննվել են, բժիշկ Դավիթ Աբովյանը վկայի կարգավիճակ ունի

Լուրեր

14.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
14.08.2026 | 09:49
Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը հանդիպել է Այդարբեկ Սապարովի հետ
14.08.2026 | 09:35
Ուղեբեռը վաճառել են, կրիպտոակտիվ գնել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 09:30
Անհավանական «քամբեք»՝ Ռուսաստանի գավաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 00:40
Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվել է
14.08.2026 | 00:08
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» պարտվեց «Սյոնին» ու դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:59
Էդուարդ Սպերցյանը հաղթական գոլ խփեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:23
Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման վերաբերյալ կարգը
13.08.2026 | 23:08
Որոշ շրջաններում կլինեն հորդառատ տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
13.08.2026 | 22:53
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայում
13.08.2026 | 22:44
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.08.2026 | 22:30
Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման
13.08.2026 | 22:13
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
13.08.2026 | 22:03
Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը
13.08.2026 | 21:49
Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հունվարի 28-ին մահացած 19-ամյա ծննդկան Լիլիթ Խոսրովյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել են թե՛ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը, թե՛ Լիլիթ Խոսրովյանի հարազատները:

Մահացած ծննդկանի ամուսինը՝ Սահակ Եղիազարյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Լիլիթի մայրը՝ Լենա Խոսրովյանը, Factor.am-ին հայտնեց, որ Քննչական կոմիտեից հարցաքննության են կանչել ոչ միայն իրեն, այլ նաև իր ամուսնուն, ամուսնու քրոջը և փեսային:

«Իմ աղջկա մահված մեղավորը միանշանակ Դավիթ Աբովյանն է, ինքն աղջկաս դուրս է գրել հիվանդանոցից ահավոր ծանր վիճակում: Ես անգամ հիվանդանոցի տնօրենին խնդրել եմ հիվանդանոցում արված տեսանկարահանումը միացնի, տեսնեմ»,- պնդեց տիկին Լենան՝ հույս հայտնելով, որ տեղի ունեցածը կբացահայտվի և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Լիլիթ Խոսրովյանի մայրը շեշտեց՝ եթե իրենց ակնկալիքները չարդարանան, իրենք կշարունակեն պայքարը. «Ես գնալու եմ մինչև վերջ, էդ երեխեն հավի ճուտ չէր, ես տանջանքով մեծացրի, տենց չի մնալու: Բժիշկը պետք է նստի»:

Դավիթ Աբովյանի փաստաբան Արա Սարգսյանն ավելի վաղ Factor.am-ի՝ «Մահացած 19-ամյա ծննդկանի բժիշկը նախկինում հեռացվել է «Արմենիա» ԲԿ-ից՝ բժշկական սխալի պատճառով» վերատառությամբ հոդվածում հայտնել էր՝ իր վստահորդը հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է որպես վկա: Այսօր փաստաբան Արա Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ Դավիթ Աբովյանի կարգավիճակը չի փոխվել:

«Մեզ այլ կարգավիճակ դեռևս չի հայտնվել: Որպես Դավիթ Աբովյանի փաստաբան՝ համոզված եմ, որ նա քրեաիրավական արաք չի կատարել»,- նշեց Արա Սարգսյանը:

Որոշ մանրամասներ պարզելու համար մենք գրավոր հարցում էինք ուղարկել բժշկական կենտրոն: Մեզ տրամադրած գրավոր պատասխանում, սակայն, հիվանդանոցից հիշեցրել են՝ նախաքննության գաղտնիքի, դատաբժշկական փորձաքննության արդյունքների դեռևս հայտնի չլինելու, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության մասին: Ի թիվս այլ հարցերի՝ խնդրել էինք հայտնել, թե երբվանի՞ց է բժիշկ Դավիթ Աբովյանը «Էրեբունի» ԲԿ-ում աշխատանքի անցել։ Սակայն հիվանդանոցից մեր այս հարցին ևս չեն պատասխանել։ Մենք փորձեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանից պարզել, թե այս հարցն ինչ նախաքննական գաղտնիք է պարունակում: Միքայել Մանուկյանը, որն ի դեպ, ստորագրել է մեզ տրամադրած հարցման տակ, զարմացած արձագանքեց. «Ճիշտն ասած, այդ հարցը չգիտեմ, որ տվել եք»: Մեր հստակեցնող հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս եք պատասխանել հարցմանն, առանց ծանոթանալո՞ւ, Միքայել Մանուկյանը հորդորեց․ «Դուք հարցման պատասխանը ստացել եք, չե՞ք բավարարվել, վաղն առավոտյան ես նորից կնայեմ, թե ինչ հարցեր եք տվել, զանգեք, կպատասխանեմ»:

Հավելենք՝ թեև դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն, այդուհանդերձ Լիլիթ Խոսրովյանի ծնունդն ընդունած Դավիթ Աբովյանը շարունակում է աշխատել բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք՝ դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է՝ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, իսկ երկրորդ մասով նախատեսվում է. «Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Շողիկ Գալստյան