Բաքուն շիրակցի 14 ռազմագերու նկատմամբ քրեական գործ է հարուցել

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու Պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել այդ երկրում պահվող հայ ռազմագերիների մասին։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տարածված հաղորդագրությունում նշվում է, որ ավարտվել է շիրակցի գերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերի նախաքննությունը, որոնք, իբր, ահաբեկչական և այլ հանցավոր գործողություններ են իրականացրել Ադրբեջանի տարածքում։

«Ավարտվել է Պետական անվտանգության ծառայության Գլխավոր քննչական ծառայության կողմից քրեական գործի նախաքննությունը 2020թ․ դեկտեմբերի 13-ին Պետական անվտանգության ծառայության հակահաբեկչական օպերացիայի արդյունքում հայկական զինված խմբերի անդամների նկատմամբ, որոնք 2020թ․ նոյեմբերի 10-ի Ադրբեջանի, Ռուաստանի ու Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության կնքումից հետո անօրինական ու գաղտնի մուտք են գործել Ադրբեջանի տարածք և Հադրութ բնակավայրի հյուսիսարևմտյան հատվածում անտառում դիրք զբաղեցրել ու իրականացրել ահաբեկչական ու այլ գործողություններ Ադրբեջանի զինծառայողների ու խաղաղ բնակիչների նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ քրեական գործ է հարուցվել, ընդհանուր առմամբ, 14 հայ գերու նկատմամբ։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին,  ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները հարուցել են տարբեր քրեական գործեր, որակել դիվերսանտներ ու հրաժարվում են վերադարձնել։ 8 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը, որոնցից 3-ը Գյումրիից։ Գերիների վերջին խումբը ՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին։ Նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Մյուս գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։

Էմմա Չոբանյան