Գերիների խոշտանգումների տեսանյութերը թարգմանվել են և փոխանցվել միջազգային գործընկերներին․ ՄԻՊ խորհրդական. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում պահվող հայ գերիներին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակելու մասին միջազգային կառույցներից հնչող հայտարարություններն արհամարհելով՝ Բաքուն հունիսի 2-ին մեկնարկել է երկու հայ ռազմագերիների դատավարությունը։

Ըստ պաշտոնական Բաքվի՝ Եղեգիս համայնքի բնակիչ Լյուդվիգ Մկրտչյանը և Կապանի բնակիչ Ալյոշա Խոսրովյանը միասին կատարել են ռազմական հանցագործություններ։ Նրանք մեղադրվում են պատերազմի կանոնները խախտելու, Ադրբեջանի պետական սահմանը անօրինական անցնելու, զինված խմբավորում ձևավորելու համար։

Այս թեմայի շուրջ կազմակերպված առցանց քննարկման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազարյանը նշեց, որ պատերազմական ակտիվ գործողությունների դադարեցումից անմիջապես հետո, ըստ միջազգային հումանիտար իրավունքի պահանջների, պետք է բոլոր ռազմագերիներն անհապաղ ազատ արձակվեին: Նրա խոսքով՝ շատերը հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որը, սակայն, որևէ էական նշանակություն չունի միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից:

Ղազարյանն անդրադառնալով ՄԻՊ գրասենյակի կատարած աշխատանքներին, նշեց. «Ադրբեջանական սոցիալական ցանցերում ակտիվ տարածվել են տեսանյութեր, որոնց մեջ հայ քաղաքացիական անձինք և ռազմագերիները ենթարկվել են վատ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգման, որոշ քաղաքացիական անձանց նույնիսկ գլխատել են: Սա քննարկման ենթակա է նաև գերիների վերադարձի համատեքստում, առավել ևս այն դեպքում, երբ Ադրբեջանը չի հայտարարում, թե ովքեր են այս պահին գտնվում Ադրբեջանում, և հայ ռազմագերիների անվտանգությունը լուրջ վտանգի տակ է հայտնվում»:

«Հավաքագրված տեսանյութերը ադրբեջաներենից ու թուրքերենից թարգմանվել են անգլերեն, որոշները նաև ռուսերեն և տարածվել են, ուղարկվել  միջազգային գործընկերներին»,- նշեց Ղազարյանը:

ՄԻՊ խորհրդականի խոսքով՝ տեսանյութերում, բացի գերիների հանդեպ վերաբերմունքից, նաև պատերազմական հանցագործությունների մասին վկայող փաստեր կան, օրինակ՝ արգելված զինատեսակների կիրառման մասին, մշակութային և կրոնական կոթողների նկատմամբ հարձակումների վերաբերյալ և այլն:

Մանրամասները՝ տեսանյութում: