Աստված մեզ կպաշտպանի, որ Քոչարյանը չգա իշխանության․ բռնություններն ու սարսափները տեսել ենք՝ ինքը չի փոխվել․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
17.02.2026 | 20:25
Պաուլու Բարբոսա․ Սպերցյանը չպետք է միանգամից տեղափոխվի թոփ ակումբ
17.02.2026 | 20:12
Լեհաստանը պատրաստվում է դատական ​​հայց ներկայացնել՝ ՌԴ-ից փոխհատուցման պահանջով. FT
17.02.2026 | 20:00
ՔՊ-ն միակ ուժն է, որ դաժան պատերազմից հետևություն է արել, սխալները խոստովանել և ներողություն խնդրել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:49
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հունաստան
17.02.2026 | 19:38
Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Թրամփի՝ Վաշինգտոնում կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի նիստին
17.02.2026 | 19:31
Կալանքի գինը․ որքան է ծախսում պետությունը բանտում պահվող անձանց վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

-Տիկի՛ն Ալեքսանյան, պատերազմից հետո մենք տեսանք ոչ միայն Խծաբերդում ադրբեջանցիների գրոհ և գերիներ, այլ նաև՝ ՀՀ-ի սահմանից 6 զինծառայողի գերեվարություն։ Չնայած միջազգային ճնշմանը՝ Բաքուն չի վերադարձնում մեր գերիներին։ Ի՞նչ ելք կա այս դրությունից, կա՞ մի բան, որ իշխանությունը չի անում ռազմագերիների վերադարձի համար։

-Իշխանությունները համբերատար են, և ՌԴ-ի նկատմամբ «նազուտուզի» քաղաքականություն են տանում, որը նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման պատասխանատուն է, բայց տեսնում ենք, թե ինչքան թքած ունի ՌԴ-ն Հայաստանի և նրա խնդիրների վրա։ Բայց մեր իշխանության կողմից այդ ընդվզումը չկա, հասկանո՞ւմ եք, մարդկային կյանքերի նկատմամբ, օրինակ՝ երբ վեց զինծառայողների գերեվարեցին։ Ես շատ եմ զարմանում, գիտեք, բայց դա կարող էր ձեր երեխան լինել․․․ չնայած՝ չի կարող իրենց երեխան լինել, երևի իրենք այդպես են մտածում։ Ո՞նց են այդ ընտանիքներն ապրում, երբ պատերազմական գործողություններ չկան, դա նաև արժանապատվության նսեմացման մի արարք է։ Ես ադրբեջանցիներին համարում եմ բարբարոս, ոչ զարգացած մի ցեղախումբ՝ հասկանո՞ւմ եք։ 21-րդ դարում գերիներ տանել, խոշտանգել, մարդակերությամբ զբաղվել․․․ Բա դո՞ւք։

-Ադրբեջանի այդ վերաբերմունքը մեր ռազմագերիների նկատմամբ հատուկ չէ պատերազմ հաղթած կողմին։

-Այո՛, ես այդ պատճառով եմ ցեղախումբ ասում, որովհետև ոչ մի արժեքային համակարգ ու կանոններ չունեն։ Իշխանությունների ընդվզումը թույլ է։

Միգուցե հույսը Ռուսաստանի՞ վրա են դրել։

-Իրենք ուղղակի հնազանդ են Ռուսաստանին։ Եվ ես զարմացած եմ, որ գոնե կես քայլ արեցին՝ եղավ միջազգային արձագանքը, բայց միևնույն է՝ Հայաստանի պահանջատիրությունը պետք է այնքան մեծ լինի, որ այդ էներգիան փոխանցվի նաև միջազգային կառույցներին։ Մենք պետք է առաջին գործողը լինենք։ Լավ է միջազգայինների արձագանքը, բայց դա կախված է նաև իշխանությունների պահանջից՝ գիշեր ու ցերեկ պետք է խոսեն այդ մասին։ Ո՞ւր են այդ ընտանիքները, այցելե՞լ են, գնացե՞լ են, տեսե՞լ են՝ ինչ վիճակում են այդ մարդիկ։

-Ընտրությունների թեմայով Ռոբերտ Քոչարյանը պնդում է, թե «մաշեցնելու է» Նիկոլ Փաշինյանի վարկանիշը և «կրելու է»։ Դուք՝ որպես քաղհասարակության ներկայացուցիչ, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը, եթե, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը իշխանության գա։ Քաղհասարակության հասցեին այս տարիներին հազար ու մի դավադրության տեսություններ են հյուսվել, որոնց մի մասի կրողը նաև Քոչարյանն է՝ այդ թեմայով իր հայտարարությունները բաց կան։ 

-Ես կարծում եմ՝ Աստված մեզ կպաշտպանի, որ Քոչարյանը չգա նորից իշխանության, որովհետև այդ իշխանության տարիներին ինչո՞վ են զբաղված եղել։ Այն բռնությունները, դաժանությունները, սարսափները, Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և բազմաթիվ այլ դեպքեր։ Չէ՞ որ ինքը չի փոխվել, մենք հիմա էլ ենք տեսնում, որ նույն նոտաներն են։

-Բայց Ռոբերտ Քոչարյանը հակադարձում է իրեն մեղադրողներին, որ չեն կարողանա տալ իր մեկ ընդդիմախոսի անուն, ում ինքը հետապնդել է որպես իշխանություն։

Գիտեք՝ ինչ, ստելը այն կատեգորիան չի, որով մենք պետք է առաջնորդվենք, քանի որ մենք տեսել ենք արդեն, զուր են այդ հայտարարությունները։ Մենք տեսել ենք, ականատես ենք եղել, ասելով չի՝ դատարանում հրաժարվում ես ամեն ինչից, հիմա շարունակում ես այդ ստերը։ Ես չեմ կարծում, որ նա կգա, ես իմ աշխատանքն եմ կատարելու։ Չեմ հավատում, որ կխախտվեն գոյություն ունեցած օրինաչափությունները բնության մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան