Քրեական գործեր՝ հանքարդյունահանման ոլորտում առերևույթ չարաշահումների վերաբերյալ. Դատախազություն

Լուրեր

06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառռւյթի շրջանակներում իրականացվում են ուսումնասիրություններ հանրապետության տարբեր տարածքներում ընդերքօգտագործման հետ կապված օրենսդրության պահանջների պահպանության վերաբերյալ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված նյութերի հիման վրա սկսված ուսումասնիրությամբ, որի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, պարզվել է, որ ըստ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 2021թ. փետրվարին ՀՀ Արարատի մարզի Շահումյան-Ռանչպար հատվածներում` Արաքս գետի ավազանում իրականացված չափագրման արդյունքների, արձանագրվել է, որ «Ա…» ՍՊԸ-ին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ նախատեսված Նորամարգի ավազի հանքավայրին հարակից տարածքում՝ 5.871,2 մ2 մակերեսից արդյունահանվել է 14.678 մ3 ավազ:

ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալներով նախնական հաշվարկով նշված ծավալով օգտակար հանածոյի արժեքը (առանց անուղղակի հարկերի) կազմել է ավելի քան 35 մլն դրամ, որի միայն բնօգտագործման վճարը կազմել է շուրջ 3մլն դրամ:

Այսինքն, թույլտվածությամբ չնախատեսված տարածքում ընկերության կողմից հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնների խախտմամբ ընդերքի ապօրինի շահագործման՝ ընդհանուր առմամբ 14,678 մ3 ծավալով` 35մլն դրամ արժեքով ավազի արդյունահանման արդյունքում ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական վնաս:

Մեկ այլ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա կատարված ուսումանսիրությամբ պարզվել է, որ «Ֆ…» ՍՊԸ-ն 31.03.2021թ. գրությամբ դիմել է նշված նախարարություն՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հարավային տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստանալու նպատակով:

Ընկերության կողմից ներկայացված նյութերում առկա են եղել էական անհամապատասխանություններ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի ֆոնդային նյութերի հետ: Մասնավորապես, հանքավայրի հարավային տեղամասի շահագործման աշխատանքային նախագիծը կազմված է ստորգետնյա եղանակով արդյունահանման աշխատանքների համար, որին համապատասխան՝ ՍՊԸ-ն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող քարտեզագրական նյութեր՝ առանց դրանց վրա արտահայտված բացահանքի եզրագծերի՝ հաստատված նշված ՊՈԱԿ-ի ֆոնդային կնիքով: Մինչդեռ, ՊՈԱԿ-ի ֆոնդի քարտեզագրական նյութերում առկա են բացահանքի եզրագծեր:

Նշված ուսոմնասիրությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է երկու առանձին քրեական գործ: Առաջին դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով և 291-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ երկրորդ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: